ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անկած խոզերի համար գյուղացիները մինչ օրս փոխհատուցում չեն ստացել. պատրաստվում են բողոքի ակցիա անել. Sputnik Արմենիա
Այս տարվա սկզբին անկած խոզերի համար գյուղացիները մինչ օրս փոխհատուցում չեն ստացել։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասացին ՀՀ Կոտայքի մարզի Կամարիս գյուղի ֆերմերները։
Էկոնոմիկայի նախարարությունից գյուղացիներին սկզբում ասել են` կփոխհատուցեն վնասի 75 %-ը, հետո ասել են` կփոխհատուցեն 55 %–ը, բայց մինչ օրս ոչ մի գումար չեն տվել ֆերմերներին։ Գյուղացիներն անգամ չգիտեն, թե ինչից են անկել իրենց խոզերը։
Փետրվարին Կամարիսի գյուղացիները ահազանգել էին, որ իրենց խոզերը վարակվել են աֆրիկյան ժանտախտով և սատկում են, իսկ պատկան մարմինները համապատասխան գործողություն չեն ձեռնարկում։
Գյուղացիները խոզաբուծությամբ զբաղվելու համար վարկեր են վերցրել, բայց այժմ հնարավորություն չունեն դրանք մարելու։ Խոզերի անկումից հետո նրանց խոստացել են, որ վարկերը կսառեցնեն, բայց ոչինչ չի արվել։
«Անձամբ ես 7 ամիս է` այս ու այն կողմից գումար էի հայթայթում, վարկ մուծում, բայց այս ամսվա 10–ին արդեն իսկ 700.000 դրամ չեմ մուծել, ուշացում են տվել։ Այսօր ևս վարկի օր է, 240 .000 դրամ պետք է մուծեի, դա էլ չեմ մուծել»,– լրատվականին պատմել է գյուղացիներից մեկը:
Մյուս ֆերմերը` Վարուժան Ներսիսյանը հիշեցրեց, որ դեպքից հետո Էկոնոմիկայի նախարարությունից եկել են համայնքապետարան, ժողով արել, բայց իրենց կորուստները «կիսատ–պռատ» են արձանագրել։
«Ես 60 գլուխ անասուն եմ կորցրել։ 30 գլուխը կորցրել եմ մյուսների անկումից մոտ 5-10 օր շուտ։ 10 գլուխ մայրացու է եղել, 1 վարազ, մեկ էլ 5-6 ամսական խոճկորներ։ Դրանք չեն արձանագրել, քանի որ ահագին մեծ գումար է կազմում։ Երբ որ ՍԱՏՄ–ին դիմեցի ու հարցրի` ինչի այդ 30 անկած խոզերին չեք գրանցում ձեզ մոտ, ասացին` մենք չենք տեսել, չենք կարող գրանցել։ Բայց չէ՞ որ մեր գյուղի անասնաբուժը հետս է եղել։ Ինձ չեն հավատում` թող իր ասածը հիմք ընդունեին։ Անգամ գյուղապետարանն է պեչատով հաստատել, որ ես 60 գլուխ խոզ եմ ունեցել, որոնք անկել են, ու 30–ին իմ ուժերով եմ թաղել»,–ասել է Ներսիսյանը։
Նա պնդել է, որ հերիք չէ` 60–ի փոխարեն 30 գլուխ են գրել, 30 գլուխն էլ խոճկոր են ներկայացրել և հատը 35.000 դրամ գնահատել։
Գյուղացիներն առաջիկայում պատրաստվում են բողոքի ակցիաներ անել ՀՀ էկոնոմիկայի նախարարության և կառավարության շենքերի մոտ։ Նրանք հույս ունեն, որ փոխհատուցումը որոշ չափով կմեղմի իրենց կրած վնասը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Էստոնացի ակրոբատը դարձել է առաջին մարդը, ով օդում ձգված պարանի վրայով քայլել է աշխարհի մի ծայրից մյուսը
Էստոնացի ակրոբատ Յաան Ռուզը դարձել է առաջին մարդը, ով լարախաղացով քայլել է աշխարհի մի ծայրից մյուսը՝ այդպիսով անցնելով Ս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Շանհային հարվածել է ամենաուժեղ թայֆունը 1949-ից ի վեր
«Բեբինկա» թայֆունը, որը երկուշաբթի առավոտյան հասել է արևելյան Չինաստանի Շանհայ, ամենաուժեղն է, որ հարվածել է քաղաքին 194...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գերեզմանատներում երկաթբետոնյա կոնստրուկցիաների տեղադրման վճարը նվազել է
Ասֆալտապատում, պարսպապատում, գերեզմանատեղիների սահմանազատում. մայրաքաղաքում գործող բաց և մասնակի փակ գերեզմանատներում վե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ - ում տեղացել է առաջին ձյունը
Սեպտեմբերի 11-ին, Ներյունգրիում (Ռուսաստանի Սախա (Յակուտիա) Հանրապետություն) տեղացել է առաջին ձյունը։ Այն տեղացել է խոշո...