Թրամփը մեղադրել է Սպիտակ տանը և Քամալա Հարիսին իր դեմ մահափորձում
Բանավեճի ընթացքում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Սպիտակ տանը և, մասնավորապես, իր հակառակորդին՝ փոխնախագահ Քամալա Հարիսին, որ իր դեմ մահափորձը տեղի է ունեցել ներկայիս վարչակազմի հարձակումների պատճառով։
«Հավանաբար գլխիս կրակել են այն ամենի պատճառով, ինչ ասում էին իմ մասին: Նրանք խոսում են ժողովրդավարության մասին, այն մասին, թե ես սպառնալիք եմ ժողովրդավարության համար, նրանք են ժողովրդավարության համար սպառնալիք»,- ասել է Թրամփը։
Հուլիսի 13-ին Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում Թրամփի կողմնակիցների հետ հանդիպման ժամանակ 20-ամյա Թոմաս Մեթյու Քրուքսը ինքնաձիգով կրակել է նախկին նախագահին։ Կրակողը տեղում սպանվել է ուժայինների կողմից։ Մահափորձի արդյունքում Թրամփը վիրավորվել է աջ ականջից։
Մահափորձից հետո նախագահի թեկնածուն քննադատել է հետախուզական գործակալությանը անգործության համար՝ ասելով՝ «զարմանալի չէ», որ «մի ժամանակ լեգենդար» կազմակերպությունն «կորցրել է Ամերիկայի վստահությունը»։
Հուլիսի 22-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի վերահսկիչ հանձնաժողովը լսումներ է անցկացրել, որին քննարկվել է Թրամփի վրա հարձակման հետ կապված միջադեպը։ Ելույթ ունենալով այնտեղ՝ ԱՄՆ Գաղտնի ծառայության ղեկավար Քիմբերլի Չիթլը խոստովանել է, որ մահափորձը «ամերիկյան գաղտնի ծառայության ամենակարևոր ձախողումն էր վերջին տասնամյակների ընթացքում»։ Հաջորդ օրը նա հրաժարական տվեց։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի հետ տարածաշրջանային հարցերում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել. Շոյգու
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի հետ և նրան փոխանցել ՌԴ առաջ...
Աշխարհը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր և նրան ճանաչելը՝ առաջնային խնդիր․ Նիկոլ Փաշինյան
Աշխարհի և միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները շարունակում են մնալ մակերեսային։ Այս մասին Ֆեյսբուքյան...
ՌԴ-ն աջակցում է Իրանի քաղաքականությանը՝ Ադրբեջանի հետ առևտրային ուղիների և միջանցքների հարցում. Շոյգու
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ...
Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհ տալ՝ դիմացը ստանալով ոչինչ. Մեսրոպ Առաքելյան
Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհ տալ՝ դիմացը ստանալով ոչինչ։ «Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գր...