Տաջիկստանում դանակահարել են երկրի գլխավոր մուֆթիին
Դուշանբեի կենտրոնական մզկիթի մոտ դանակահարվել է Տաջիկստանի Ուլեմների խորհրդի նախագահ Սաիդմուկարրամ Աբդուլկոդիրզոդան, հանցագործը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում են հանրապետության ՆԳՆ մամուլի կենտրոնից, գրում է ТАСС–ը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, կատարվում են քննչական գործողություններ։ Մուֆթին թեթեւ վնասվածքներ է ստացել: Նրան բուժզննումից հետո տուն են ուղարկել։
Դուշանբեի հյուսիսում գտնվող կենտրոնական մզկիթը ամենամեծն է երկրում և կարող է տեղավորել մինչև 180 հազար մարդ։
Նմանատիպ հոդվածներ
Զինված անձը կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ, կա զոհ. ՆԳՆ
Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված...
Տեղի է ունեցել մահվան ելքով կրկնակի վրաերթ Երևանում. ինչ է հայտնի
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, մահվան ելքով կրկնակի վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:45-ի սահմաններում «Ford» մակնիշի ա...
Ռուսաստանում հայ գործարար է ձերբակալվել ՌԴ ՊՆ–ից հափշտակում կատարելու գործով
ՌԴ պաշտպանության նախարարությունից հափշտակում կատարելու գործով Կրասնոդարում ձերբակալվել է ազգությամբ հայ գործարար Սուրեն...
Մոսկվայում հայ բլոգեր է ձերբակալվել` բարերից մեկի մոտ տեղի ունեցած կրակոցներից հետո
Մոսկվայում ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են ազգությամբ հայ բլոգեր Արթուր Մաշուրյանին։ Նա կրակ է բացել Վենևսկայա...