Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտնել է, թե Հայաստանը փորձում է կրճատել խաղաղության համաձայնագրի տեքստը
Հայաստանը փորձում է կրճատել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստը՝ չհամաձայնեցնելով մի շարք վիճահարույց կետեր, հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։
«Փաստաթղթի շուրջ 80%-ը համաձայնեցված է, դրա որոշ կետեր դեռ համաձայնեցված չեն։ Բայց դա չի նշանակում, որ, ինչպես առաջարկում է Երևանը, բոլոր վիճահարույց հարցերը պետք է հանվեն փաստաթղթի նախագծից և ստորագրվեն»,- ասվում է ադրբեջանական գերատեսչության հաղորդագրությունում։
Միաժամանակ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտնել է, որ Երեւանը Բաքվին է փոխանցել համաձայնագրի ամբողջությամբ համաձայնեցված տեքստը։
«Հայաստանը Ադրբեջանին է հանձնել խաղաղության պայմանագրի նախագծի տասներորդ խմբագրական տարբերակը։ Ներկայում նախագիծը ներառում է ամբողջ համաձայնեցված տեքստը, ամբողջությամբ համաձայնեցված հոդվածները կամ հոդվածների համաձայնեցված մասերը», - մեջբերում է ՏԱՍՍ-ը։
Նմանատիպ հոդվածներ
Աշխարհը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր և նրան ճանաչելը՝ առաջնային խնդիր․ Նիկոլ Փաշինյան
Աշխարհի և միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները շարունակում են մնալ մակերեսային։ Այս մասին Ֆեյսբուքյան...
ՌԴ-ն աջակցում է Իրանի քաղաքականությանը՝ Ադրբեջանի հետ առևտրային ուղիների և միջանցքների հարցում. Շոյգու
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ...
Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհ տալ՝ դիմացը ստանալով ոչինչ. Մեսրոպ Առաքելյան
Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհ տալ՝ դիմացը ստանալով ոչինչ։ «Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գր...
Իրանի հետ տարածաշրջանային հարցերում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել. Շոյգու
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի հետ և նրան փոխանցել ՌԴ առաջ...