ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Լռե՛ք ու լսե՛ք», «Ձեր չափերն անցնում եք, ես հանգիստ եմ». լարված իրավիճակ՝ ԱԺ-ում
Պարո՛ն Գևորգյան, դուք քննարկումը վերածում եք հեգնանքի ու ծաղրանքի: Այս մասին Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ դիմելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին:
«Հիմա, եթե հետ տանք ձայնագրությունը ու եթե պարզվի, որ ես այդ ինտոնացիայով այդպիսի հարց չեմ տվել, ակնկալում եմ ձեր ներողությունը»,-ի պատասխան ասաց Արմեն Գևորգյանը:
Արման Եղոյանն էլ քննարկման ընթացքում հորդորեց Գևորգյանին չընդհատել իրեն:
«Մի հատ կլռեք ու լսեք ինձ, դուք ընդհատում եք ինձ: Կլսե՞ք, ինձ մի ժամ է՝ խոսում եք, ուրիշ որևէ ձևաչափով այսքան չէիք կարող խոսել, ո՛չ ԱԺ լիագումար նիստերի դահլիճում, ո՛չ էլ որևէ այլ հանձնաժողովի նիստում, նիստի կեսը դուք եք խոսել»,-ասաց Եղոյանը:
Արձագանքելով՝ Արմեն Գևորգյանն իր հերթին ասաց. «Դուք Ձեր չափերն անցնում եք, ես հանգիստ եմ»:
Նշենք, որ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը քննարկում է Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև ՀՀ քրեական վարույթներով իրավական համագործակցության ոլորտում իրավասու մարմինների և Եվրոպական միության քրեական արդարադատության ոլորտում համագործակցության գործակալության (Եվրաջասթ) միջև համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցը:
Հիմնական զեկուցողը Արդարադատության նախարարի տեղակալ Կարեն Կարապետյանն էր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսկ ո՞վ է ասել, որ Կիրանցի հատվածում չենք ստացել մեր ակնկալած հատվածը․ Եղոյան
Դուք սխալ եք պատկերացնում բանակցային գործընթացը, այնպես եք պատկերացնում, որ մեկը մտնում է սենյակ ու ասում՝ ողջույն, դուք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնդակն Ադրբեջանի դաշտում է, ՀՀ-ն հստակ առաջարկ է արել Ադրբեջանին․ պատգամավորը մանրամասնում է
Նման գնահատական չէի տա՝ հաշվի առնելով այն, որ պրոցեսն ընթացքի մեջ է, Հայաստանն ուղարկել է Խաղաղության պայմանագրի հերթակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազգային ժողովում պետական օրհներգը հնչեց կենդանի երաժշտությամբ
ՀՀ Ազգային ժողովում պետական օրհներգը հնչեց կենդանի երաժշտությամբ։ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանը մեկնարկեց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս ընթացքը մեզ տանում է դեպի նոր անդունդ, ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան սխալ է. Միրզոյան
Ինչ- որ տեղ, ինչ-որ բան սխալ է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացմա...