ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնդակն Ադրբեջանի դաշտում է, ՀՀ-ն հստակ առաջարկ է արել Ադրբեջանին․ պատգամավորը մանրամասնում է
Նման գնահատական չէի տա՝ հաշվի առնելով այն, որ պրոցեսն ընթացքի մեջ է, Հայաստանն ուղարկել է Խաղաղության պայմանագրի հերթական՝ 10-րդ խմբագրումը։ Այստեղ մենք կարևոր քայլ ենք արել և բոլոր գրեթե համաձայնեցված հոդվածները թողնելով պայմանագրի մեջ, առաջարկում ենք Ադրբեջանին ստորագրել այն։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Սարգիս Խանդանյանը՝ պատասխանելով այն հարցին, որ գործընթացը առկախված վիճակում է։
«Կարծում եմ, Խաղաղության պայմանագրի առանցքային մասը համաձայնեցված է, և նաև բովանդակային առումով դրանք շատ կարևոր են, այսինքն, հնարավոր է այդպիսով ունենալ Խաղաղության պայմանագիր և ստորագրել։ Հիմա գնդակը Ադրբեջանի դաշտում է և Ադրբեջանը պետք է պաշտոնապես արձագանքի սրան, պաշտոնական առաջարկներով, բայց նաև պիտի հաշվի առնենք, որ այն ինչ ուղարկել է Հայաստանը՝ համաձայնեցված է և այստեղ քաղաքական կամքի հարց է ստորագրելու»,-ասաց նա։
Անդրադառնալով Հայաստանի զինվելու վերաբերյալ Ադրբեջանի վերջին պահանջների մասին, Խանդանյանը նշեց, որ Բաքուն ևս զինվում է․ «Հայաստանի պաշտպանական կարիքները բավարարելու ու խնդիրները լուծելու գործողությունները Հայաստանի սուվերեն որոշումն է, երրորդ կողմը չի կարող ՀՀ-ին ստիպել կամ պահանջել սպառազինություն ձեռք չբերել։ ՀՀ-ն հստակ առաջարկ է արել Ադրբեջանին, որ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ներդրվի, որը անարձագանք է մնացել։ Պիտի հաշվի առնենք, որ Ադրբեջանը ևս զինվում է, եթե այնտեղ մտահոգություն կա, այստեղ էլ ավելի շատ մտահոգություն կա, դրա համար ՀՀ առաջարկը տրամաբանական է»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսկ ո՞վ է ասել, որ Կիրանցի հատվածում չենք ստացել մեր ակնկալած հատվածը․ Եղոյան
Դուք սխալ եք պատկերացնում բանակցային գործընթացը, այնպես եք պատկերացնում, որ մեկը մտնում է սենյակ ու ասում՝ ողջույն, դուք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազգային ժողովում պետական օրհներգը հնչեց կենդանի երաժշտությամբ
ՀՀ Ազգային ժողովում պետական օրհներգը հնչեց կենդանի երաժշտությամբ։ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանը մեկնարկեց։...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս ընթացքը մեզ տանում է դեպի նոր անդունդ, ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան սխալ է. Միրզոյան
Ինչ- որ տեղ, ինչ-որ բան սխալ է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացմա...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տարեց կինը սպառնում և անպատվում է նախարարին
ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին մոտեցած կինը սպառնաց...