ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս ընթացքը մեզ տանում է դեպի նոր անդունդ, ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան սխալ է. Միրզոյան
Ինչ- որ տեղ, ինչ-որ բան սխալ է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացմանը, հիշելով աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանին, ասաց Արարատ Միրզոյանը։
«Այս պարզ, բայց դիպուկ նախադասությունն ամբողջությամբ նկարագրում է թե՛ այստեղ՝ մեր շուրջ, թե՛ տարբեր տարածաշրջաններում ձևավորված իրավիճակը։ Անշուշտ, հարկ է խոստովանել, որ աշխարհը երբեք էլ աչքի չի ընկել անսխալականությամբ, բոլորի իրավունքների հավասար պաշտպանվածությամբ, բոլորի համար պարտադիր համակեցության կանոնների անշեղորեն պահպանմամբ։ Բայց վերջին տարինբերին տեղի ունեցած իրադարձություններն էականորեն ամրապնդել են մեջբերածս մքտի ճշմարտացիությունը։ Ավելին՝ փոփոխությունների ու անորոշությունների խելահեղ վազքը հենց այս պահին էլ շարունակվում է ՝ ավելացնելով անկանխատեսելիության աստիճանը»,-հավելեց նա։
Նա շեշտեց, որ երկխոսելով ու բանավիճելով կարելի է հասնել ճշմարտության. «Երկխոսելով կարելի է հասնել ընդհանուր ճշմարտությունների բացահայտմանը և ընդհանուր կանոնների հաստատմանը։ Արդյո՞ք երկխոսությունը կարող է երաշխավորել հաջողություն։ Փաստ չէ, բայց փաստ է, որ երկխոսության բացակայությունն էլ ավելի կխորացնի առկա ճգնաժամը»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազգային ժողովում պետական օրհներգը հնչեց կենդանի երաժշտությամբ
ՀՀ Ազգային ժողովում պետական օրհներգը հնչեց կենդանի երաժշտությամբ։ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանը մեկնարկեց։...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տարեց կինը սպառնում և անպատվում է նախարարին
ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին մոտեցած կինը սպառնաց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչի են վերածել Ստեփանակերտն ադրբեջանցիները
Համացանցում կադրեր են տարածվել Արցախից, մասնավորապես մաքրությամբ հայտնի Ստեփանակերտից, որտեղ երևում է, թե ինչ վիճակում է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսկ ո՞վ է ասել, որ Կիրանցի հատվածում չենք ստացել մեր ակնկալած հատվածը․ Եղոյան
Դուք սխալ եք պատկերացնում բանակցային գործընթացը, այնպես եք պատկերացնում, որ մեկը մտնում է սենյակ ու ասում՝ ողջույն, դուք...