ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսկ ո՞վ է ասել, որ Կիրանցի հատվածում չենք ստացել մեր ակնկալած հատվածը․ Եղոյան
Դուք սխալ եք պատկերացնում բանակցային գործընթացը, այնպես եք պատկերացնում, որ մեկը մտնում է սենյակ ու ասում՝ ողջույն, դուք դո՞ւրս եք գալու մեր տարածքներից. Այդպես չեն խոսում բանակցությունների ժամանակ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը:
«Խոսքը միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու մասին է, խոսո խոսվում է, թե ինչ սահմաններով են ճանաչում դա: Ամեն մեկը մի տարբերակ է ասում, հետո դա գնում է քննարկման, բանակցությունների: Հետո քննարկվում է արդեն, թե ինչ քարտեզներով, որտեղ արդեն մետրերի հարց է լուծվում: Վերջում հարցը գալիս է նրան, որ այսինչ հատվածում սահմանը պետք է լինի այսպիսին: Պարզ է, որ այն բոլոր տարածքները, որտեղ իրենք մտել են, վերջում պիտի դուրս գան այդ տարածքներից: Տրամաբանությունը դա է»,-ասաց Եղոյանը:
Անդրադառնալով բանակցությունների ձեւաչափին, նա ասաց. «Այս պահին երրորդ կողմի միջնորդության կարիքը չկա, վաղը կարող է առաջանալ»:
Ինչ վերաբերում է նրան, որ Ադրբեջանը Տավուշի հատվածում ստացավ իր ակնկալածը, իսկ մյուս հատվածներում, որտեղ Հայաստանը պետք է ստանա, անորոշ է, Եղոյանն ասաց. «Իսկ ո՞վ է ասել, որ Կիրանցի հատվածում չենք ստացել մեր ակնկալած հատվածը»:
Հարցին՝ ո՞ր հատվածն ենք ստացել, նա արձագանքեց. «Չեզոք գոտու մեր հատվածը, առաջ այնտեղ մարդ չէր կարող մտնել, հիմա կարող է մտնել: Առաջ ականապատված էր, ոչ ոք չէր կարող այնտեղ մտնել, հիմա դա գտնվում է գծից այս կողմ: Բնականաբար, որոշ բաներ էլ գտնվում են գծից այն կողմ»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնդակն Ադրբեջանի դաշտում է, ՀՀ-ն հստակ առաջարկ է արել Ադրբեջանին․ պատգամավորը մանրամասնում է
Նման գնահատական չէի տա՝ հաշվի առնելով այն, որ պրոցեսն ընթացքի մեջ է, Հայաստանն ուղարկել է Խաղաղության պայմանագրի հերթակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազգային ժողովում պետական օրհներգը հնչեց կենդանի երաժշտությամբ
ՀՀ Ազգային ժողովում պետական օրհներգը հնչեց կենդանի երաժշտությամբ։ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանը մեկնարկեց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս ընթացքը մեզ տանում է դեպի նոր անդունդ, ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան սխալ է. Միրզոյան
Ինչ- որ տեղ, ինչ-որ բան սխալ է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացմա...
18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տարեց կինը սպառնում և անպատվում է նախարարին
ՀՀ կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին մոտեցած կինը սպառնաց նրան...