ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր Հայաստանում հնարավոր է աշխատանք գտնել․ Փաշինյան
Այս կրթաթոշակների արդյունքում մենք պետք է ստանանք մասնագետներ, բառիս բուն իմաստով, մենք չենք կարող մեզ թույլ տալ բյուջեի միջոցները ծախսել, արդյունքում ստանալ մի նոր խումբ, որն ասում է, որ բարձրագույն կրթության դիպլոմը, նույնիսկ երկու դիպլոմ ձեռս չեմ կարողանում աշխատանք գտնել: Այս մասին այսօր կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ գյուղատնտեսական ոլորտի մի շարք մասնագիտությունների աջակցելու ծրագրի քննարկման ժամանակ:
«Այս նախադասության մեջ ինչ-որ բան էն չի, որովհետեւ դեպքերի 90 տոկոսում չի կարող լինել այդպես: Ուրեմն կա պրոբլեմ: Իմ պատկերացմամբ, այն մարդը, որ չի կարողանում գտնել որեւէ աշխատանք, թեկուզ ոչ իր մասնագիտությամբ... այսօր Հայաստանում հնարավոր է աշխատանք գտնել: Ընդ որում, մենք պետք է նայենք մեր ագրարային համալսարանի ծրագրերը, թե ինչքանով են դրանք համընկնում այսօրվա կարիքների տրամաբանության ու պահանջարկին: Հատկապես գյուղոլորտում այն գիտելիքը, որ կար 20 տարի առաջ, առնվազն զգալի մասով արդեն հնացած է, թանգարանային նմուշ է: Գյուղատնտեսությունը մեծ տեմպերով փոխվում է: Մենք պետք է այդ ուղերձը հղել, որ 15-20 տարի առաջ եղած գյուղատնտեսությունը հնացած է, իսկ 5 տարի հետո նա ընդհանրապես շանս չունի»,- ընդգծեց Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գնդակն Ադրբեջանի դաշտում է, ՀՀ-ն հստակ առաջարկ է արել Ադրբեջանին․ պատգամավորը մանրամասնում է
Նման գնահատական չէի տա՝ հաշվի առնելով այն, որ պրոցեսն ընթացքի մեջ է, Հայաստանն ուղարկել է Խաղաղության պայմանագրի հերթակա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իսկ ո՞վ է ասել, որ Կիրանցի հատվածում չենք ստացել մեր ակնկալած հատվածը․ Եղոյան
Դուք սխալ եք պատկերացնում բանակցային գործընթացը, այնպես եք պատկերացնում, որ մեկը մտնում է սենյակ ու ասում՝ ողջույն, դուք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ազգային ժողովում պետական օրհներգը հնչեց կենդանի երաժշտությամբ
ՀՀ Ազգային ժողովում պետական օրհներգը հնչեց կենդանի երաժշտությամբ։ ՀՀ ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանը մեկնարկեց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այս ընթացքը մեզ տանում է դեպի նոր անդունդ, ինչ-որ մի տեղ ինչ-որ մի բան սխալ է. Միրզոյան
Ինչ- որ տեղ, ինչ-որ բան սխալ է: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 10-ին, «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի բացմա...