Մասկը համաձայնել է պատասխանատու լինել Թրամփի օրոք ԱՄՆ կառավարության աուդիտի համար
Ամերիկյան Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկը համաձայնել է գլխավորել ԱՄՆ կառավարության արդյունավետության հանձնաժողովը, որը, նրա խորհրդով, Դոնալդ Թրամփը խոստանում է ստեղծել նախագահ ընտրվելու դեպքում։ Այս մասին հինգշաբթի օրը Նյու Յորքի Տնտեսական ակումբում ելույթի ժամանակ հայտարարել է ինքը՝ Թրամփը։
Հանձնաժողովը կանցկացնի դաշնային կառավարության գործունեության և ֆինանսների համապարփակ աուդիտ և առաջարկություններ կանի «հիմնարար փոփոխությունների» համար», - ասել է նա:
Հանձնաժողովի խնդիրն է լինելու մշակել խարդախությունն ու ոչ պատշաճ վճարումները արմատախիլ անելու ծրագիր, որոնք ամերիկացի հարկատուներին արժեցել են «հարյուր միլիարդավոր դոլարներ» միայն 2022 թվականին:
Թրամփի ելույթից առաջ The Wall Street Journal-ը հրապարակել է նյութ՝ Թրամփի ելույթի տեքստից հատվածներով: Հրապարակումը մեկնաբանել է Իլոն Մասկը X սոցիալական ցանցում:
«Պատրաստ եմ ծառայել Ամերիկային, եթե հնարավորություն լինի... Պարգևներ, կոչումներ, ճանաչում պետք չեն»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհ տալ՝ դիմացը ստանալով ոչինչ. Մեսրոպ Առաքելյան
Հայաստանը պատրաստվում է Ադրբեջանին դեպի Նախիջևան ճանապարհ տալ՝ դիմացը ստանալով ոչինչ։ «Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գր...
Իրանի հետ տարածաշրջանային հարցերում Ռուսաստանի դիրքորոշումը չի փոխվել. Շոյգու
ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի հետ և նրան փոխանցել ՌԴ առաջ...
Աշխարհը մեզ համար շարունակում է մնալ անծանոթ վայր և նրան ճանաչելը՝ առաջնային խնդիր․ Նիկոլ Փաշինյան
Աշխարհի և միջազգային հարաբերությունների մասին մեր պատկերացումները շարունակում են մնալ մակերեսային։ Այս մասին Ֆեյսբուքյան...
ՌԴ-ն աջակցում է Իրանի քաղաքականությանը՝ Ադրբեջանի հետ առևտրային ուղիների և միջանցքների հարցում. Շոյգու
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն Թեհրան կատարած այցի ընթացքում հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ...