Մեծ Բրիտանիան դադարեցրել է որոշ զենքերի վաճառքը Իսրայելին
Մեծ Բրիտանիայի իշխանությունները որոշել են դադարեցնել զենքի որոշ տեսակների արտահանումը Իսրայել՝ մտավախություն ունենալով, որ դրանք կարող են օգտագործվել միջազգային իրավական նորմերի խախտմամբ, ասվում է երկուշաբթի բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։
«Իսրայել արտահանվող բրիտանական զենքի որոշ տեսակների առնչությամբ ակնհայտ վտանգ կա, որ դրանք կարող են օգտագործվել միջազգային մարդասիրական իրավունքի լուրջ խախտումներով կամ այդ նորմերի խախտմանը նպաստելու համար», - ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դևիդ Լեմմին:
Որոշումը կազդի Իսրայել զենք արտահանելու 350 լիցենզիաներից մոտ 30-ի վրա։ Ընդ որում, արտահանման դադարեցումը կազդի զենքի այն տեսակների վրա, որոնք, ըստ Լոնդոնի, օգտագործվում են Գազայում գործողությունների ընթացքում։
Մեծ Բրիտանիայի ձեռնարկությունների, էներգետիկայի և արդյունաբերական ռազմավարության նախարար Ջոնաթան Ռեյնոլդսը բացատրել է, որ ապրանքների ցանկը, որոնց արտահանումը դադարեցվել է, ներառում է կործանիչների, ուղղաթիռների և անօդաչու թռչող սարքերի պահեստամասեր։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ պատասխանը` ադրբեջանական կողմի հաղորդագրությանը
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 4-ին՝ ժամը 19։35-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացե...
ՀՀ ՊՆ -ն` Ադրբեջանի ՊՆ հայտարարության մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել։Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստո...
Բելգորոդի մարզի գնդակոծության հետևանքով տուժել է 11 մարդ, այդ թվում՝ երկու երեխա. Գլադկով
Բելգորոդի մարզի գնդակոծության հետևանքով տուժել է 11 մարդ, այդ թվում՝ երկու երեխա: Այս մասին հայտարարել է մարզի ղեկա...
Գազայի հատվածում հայտնաբերվել է ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդ վերցված ռուսաստանցու դի
Իսրայելի պաշտպանության բանակը Գազայի հատվածի Ռաֆահ քաղաքի մոտ հայտնաբերել է վեց պատանդների դի, այդ թվում՝ ռուսաստանցի Ալ...