Երևանում «Mercedes»-ը վրաերթի է ենթարկել չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին` ով տեղում մահացել է
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին՝ ժամը 20։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Արմեն Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով Չարենցի փողոցում՝ «MG» առևտրի ցանցի դիմաց, վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող հետիոտնին։ Այս մասին հայտնում է shamshyan-ը։
Կայքի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն։ Բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է հետիոտնի մահը։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է մահացածի ինքնությունը։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Կայքի փոխանցմամբ, վրաերթի տեղի ունեցած վայրից մի քանի մետր հեռավորության վրա կան և՛ վերգետնյա, և՛ ստորգետնյա անցումներ։
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայողի դին հայտնաբերվել է զորամասի մարտական դիրքում․ նոր մանրամասներ՝ ՔԿ-ից
Սեպտեմբերի 2-ին հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 10:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության գո...
413 մարդ բոտուլիզմի նշաններով դիմել է հիվանդանոց, թունավորման գործով հարցաքննվել է ավելի քան 70 վկա. ՌԴ
Ռուսաստանում լոբուց զանգվածային թունավորման գործով հետաքննության շրջանակում հարցաքննվել է ավելի քան 70 վկա, կատարվել է 1...
Ողբերգական ավտովթար․ անչափահաս քույրն ու եղբայրը մահացել են, ընտանիքի անդամները հիվանդանոցում են
Ողբերգական ավտովթար՝ Երասխում․ անչափահաս քույրն ու եղբայրը մահացել են, ընտանիքի 3 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց Այսօ...
Չգործող կաթսայատան ծխատար աշտարակի վրա քաղաքացիներ են մնացել
Սեպտեմբերի 3-ին, ժամը 20։02-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի բարձրացել են...