ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չորս տղամարդ հարձակվել է հարսանեկան ավտոբուսի վրա. ՌԴ
Մոսկվայի մարզի Շչելկովո օկրուգի ՆԳՆ աշխատակիցները բռնել են ճանապարհատրանսպորտային պատահարի չորս մասնակցի, որոնք կոտրել են հարսանեկան միկրոավտոբուսի ապակիները, տեղեկացրել է «Կոմերսանտը»։
Ավելի վաղ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը տեղեկացրել էր, որ «Շչելկովսկոյե» հերթապահ մասում տեղեկություն է ստացվել անհայտ անձանց կողմից զենքով հանրային կարգի խախտման մասին։
ՌԴ ՔԿ շրջանի վարչության տեղեկացմամբ՝ ուղեւորատար միկրոավտոբուսի եւ ամենագնացի վարորդների միջեւ վեճ է սկսվել։ Ամենագնացի վարորդը եւ ուղեւորները կոտրել են ավտոբուսի ապակիները։ Բեկորները լցվել են ավտոբուսի սրահ եւ վիրավորել ուղեւորներին, այդ թվում անչափահասների։ Տուժածներին ցուցաբերվել է բժշկական օգնություն։
Օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է 24-33 տարեկան չորս տղամարդկանց հանցակցությունը։ Հարուցվել է քրեական գործ ՌԴ ՔՕ 213 հոդվածի 2-րդ մասով (խուլիգանություն)։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձերբակալված անձիք, նռնակ, հրացան, սառը զենքեր. ուժեղացված ծառայություն` մայրաքաղաքում
ՆԳՆ ոստիկանությունը, օգոստոսի 29-ին մայրաքաղաքում իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Ներգրավված էին քրեական ոստիկանո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ զինծառայողները նվաճել են Եվրոպայի ամենաբարձր լեռնագագաթ Էլբրուսը
Աշխարհի 13 երկրների ԶՈՒ ավելի քան 50 զինծառայող նվաճել են Եվրոպայի ամենաբարձր լեռնագագթ Էլբրուսը: Ռազմական սպորտի միջազգ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ինչպես հարստանալ խաղատանը». ոտնձգություն՝ հասարակության դեմ
Սոցիալական հարթակներում այսօր լայն տարածում է ստացել գովազդային մի տեսահոլովակ, որն ուղղակիորեն խրախուսում է խաղամոլությ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վերածնունդ» թաղամասի բնակիչները փակել են Մոնթե Մելքոնյան փողոցը
Երևանի «Վերածնունդ» թաղամասի բնակիչները փակել են Մոնթե Մելքոնյան փողոցը։ Նրանք պահանջում են թաղամասին հարող հատվածներում...