ՏԵՍԱՆՅՈՒԹ. Քաղաքացին փորձել է «ՀայՓոստ»-ի միջոցով թմրանյnւթ տեղափոխել․ ինչ է հայտնի
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ:
Օրերս ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչությունից ՊԵԿ ՄԴՊ վարչություն տվյալներ էին ստացվել, որ ԻԻՀ քաղաքացին մաքսանենգ ճանապարհով ՀՀ տարածք է ներմուծել թմրամիջոց, և պատրաստվում է այն ուղարկել Ավստրալիայի Համագործակցություն։
Իրացնելով ստացված տվյալները՝ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցները, ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման գլխավոր վարչության աշխատակիցների հետ համատեղ, «ՀայՓոստ» ՓԲ ընկերության Կապան քաղաքում գտնվող բաժանմունքներից մեկում զննման են ենթարկել «ՀայՓոստ»-ի միջոցով ԻԻՀ քաղաքացի Ս․Յ․-ի անունից Հ․Ի․-ի անվամբ Ավստրալիայի Համագործակցություն առաքվող միջազգային փոստային առաքանին: Արդյունքում հայտնաբերվել է 2 կաշվեպատ պայուսակ: Նշված պայուսակների պատերի մեջ՝ հատուկ թաքստոցներում, եղել են ընդհանուր 233 գրամ քաշով «ափիոն» տեսակի թմրամիջոցին նմանվող մուգ շագանակագույն մածուցիկ և կոշտ զանգվածներ:
ՀՀ քրեական օրենսգրքի 399-րդ և 34-399-րդ հոդվածների հատկանիշներով կազմվել է մաքսանենգության դեպքի վերաբերյալ արձանագրություն, որի շրջանակում, թմրամիջոցի մաքսանենգություն կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության հիմքով, նշված բաժանմունքի մոտից ձերբակալվել է ԻԻՀ քաղաքացին։
Ձերբակալված անձը կազմված նյութերի հետ միասին ներկայացվել է ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում վերջինս ձերբակալվել է։
Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ձերբակալված անձիք, նռնակ, հրացան, սառը զենքեր. ուժեղացված ծառայություն` մայրաքաղաքում
ՆԳՆ ոստիկանությունը, օգոստոսի 29-ին մայրաքաղաքում իրականացրել է ուժեղացված ծառայություն։ Ներգրավված էին քրեական ոստիկանո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայ զինծառայողները նվաճել են Եվրոպայի ամենաբարձր լեռնագագաթ Էլբրուսը
Աշխարհի 13 երկրների ԶՈՒ ավելի քան 50 զինծառայող նվաճել են Եվրոպայի ամենաբարձր լեռնագագթ Էլբրուսը: Ռազմական սպորտի միջազգ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Վերածնունդ» թաղամասի բնակիչները փակել են Մոնթե Մելքոնյան փողոցը
Երևանի «Վերածնունդ» թաղամասի բնակիչները փակել են Մոնթե Մելքոնյան փողոցը։ Նրանք պահանջում են թաղամասին հարող հատվածներում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հովիվների պրոբլեմ կա». Փաշինյան
Կառավարությունը հաստատել է անասնաբուծության խթանման ծրագիրը։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ ծրագրի...