Ուկրաինան գնդակոծել է ՌԴ քաղաքներից մեկը
Ուկրաինայի զինված ուժերն այսօր առավոտյան գնդակոծել են Շեբեկինո քաղաքը, մեկ մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնել է Բելգորոդի մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը:
«Շեբեկինո քաղաքը հայտնվել է Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության տակ։ Ցավոք, մեկ մարդ մահացել է, մեկ տղամարդ ու մեկ կին էլ տարբեր բեկորային վնասվածքներով ինքնապաշտպանության մարտիկների կողմից տեղափոխվել են Շեբեկինոյի հիվանդանոց», - գրել է Գլադկովը Telegram-ի իր ալիքում։
Մարզպետը հավելել է, որ արկն ընկնելու հետևանքով վնասվել է վարչական շենք և սոցիալական օբյեկտ: Տեղի է ունեցել նաև թեթև մարդատար ավտոմեքենայի հրդեհ։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն՝ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրության մասին
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 28-ին՝ ժամը 06։45-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել...
Իրավիճակը բարդ է․ ՀԱՊԿ շտաբի պետ
Իրավիճակը բարդ է մնում Անդրկովկասում, որտեղ Արեւմուտքը ձգտում է ավելացնել ազդեցությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտնել...
Զելենսկին հայտնել է «չափազանց բարդ իրավիճակի» մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է Դոնեցկի մարզի Պոկրովսկի ուղղությամբ «չափազանց բարդ իրավիճակի» մասին:&nbs...
Բելառուսի ռազմաօդային ուժերը կործանիչ են օդ բարձրացրել
Օգոստոսի 29-ին Ուկրաինայի քաղաքների վրա ռուսական զանգվածային հարձակման ժամանակ ռուսական «Շահեդ» անօդաչու թռչող սարքը կրկ...