Պավել Դուրովը կգտնվի դատական վերահսկողության ներքո և կվճարի գրավ՝ 5 միլիոն եվրոյի չափով. Փարիզի դատախազություն
Փարիզի դատարանի որոշմամբ՝ Telegram-ի համահիմնադիր Պավել Դուրովը կգտնվի դատական վերահսկողության ներքո: Նրան արգելվում է լքել Ֆրանսիայի տարածքը։ Դուրովը նաև պետք է գրավ վճարի 5 միլիոն եվրոյի չափով։ Այս մասին հայտնում է Փարիզի դատախազությունը։
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳՆ-ն անդրադարձել էր Պավել Դուրովին քաղաքացիություն տրամադրելուն:
Հրապարակման համաձայն՝ Telegram-ի հիմնադրի խնդրանքը քննարկելիս ԱԳՆ պատասխանատու ծառայությունը համարել է, թե «ականավոր քաղաքացուն» անձնագիր տրամադրելու դեպքում պայմանները չեն պահպանվում։
Նշվել է, որ նա հաստատել է ֆրանսերենի իմացությունը, բայց նաև պետք է ցույց տար, որ օգնում է մեծացնել «Ֆրանսիայի ազդեցությունը»։
Հրապարակման մեջ նշվում է, որ Դուրովն ու Մակրոնը հանդիպել են մի քանի անգամ։ Միաժամանակ Մակրոնի շրջապատը թերթին ասել է, որ եղել է ընդամենը «մեկ-երկու» հանդիպում։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն չի արձագանքել Դուրովի քաղաքացիության վերաբերյալ Le Monde-ի հարցմանը։
Նմանատիպ հոդվածներ
Արմավիրի մարզում կրակոցների հետևանքով զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը
Զոհվել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ...
Որոնվում է սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով. ՆԳՆ
Սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչ Մանուկ Մա...
Կազանի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը
Կազանի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է իր գործունեությունը, հաղորդում է Օդային տրանսպորտի դաշնային գործակալու...
Վրաստանում կարող են ուղղափառությունը պետական կրոն դարձնել
Վրաստանի իշխանությունները մտադիր են ուղղափառությունը պետական կրոն հռչակել եւ այդ հարցը քննարկում են հոգեւորականների նե...