Ռուսական ուժերին սպասվում է «ծանր ճակատամարտ» . Քոհեն
Ուկրաինան մտադիր է որոշ ժամանակով պահել Կուրսկի շրջանի այն տարածքները, որոնք օգոստոսի սկզբին սկսված ռազմական գործողության ընթացքում անցել են Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ։ Այս մասին IntelSummit 24 անվտանգության համաժողովում հայտարարել է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության ղեկավարի տեղակալ Դեյվիդ Քոհենը։
Մինչ Կիևի իշխանությունները ասում են, որ մտադիր չեն բռնակցել Ռուսաստանի գրավյալ տարածքը, ուկրաինական զորքերը պաշտպանական գծեր են կառուցում և, կարծես, մտադիր են «որոշ ժամանակով» պահել այդ տարածքներից մի քանիսը», Reuters-ը մեջբերում է Քոհենի խոսքերը:
Ըստ Քոհենի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հակահարձակման կսկսի Կուրսկի շրջանում տարածքները վերականգնելու համար, սակայն ռուսական ուժերին սպասվում է «ծանր ճակատամարտ»։ Բացի այդ, Պուտինը ստիպված կլինի «գործ ունենալ սեփական հասարակության ներսում արձագանքների հետ»՝ ռուսական տարածքի կորստի պատճառով, ասել է Քոհենը: Նա նշել է, որ Ռուսաստանի Դաշնություն ուկրաինական ներխուժման նշանակությունը, որի արդյունքում Կուրսկի շրջանի տարածքի մի մասը անցել է Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ, դեռ պետք է գնահատել։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայի զինված ուժերը 150 զինամթերքի օգնությամբ հարձակվել են Բելգորոդի մարզի 6 շրջանների վրա
Ուկրաինայի զինված ուժերը 150 զինամթերքի օգնությամբ հարձակվել են Բելգորոդի մարզի 6 շրջանների վրա: Այս մասին հայտնել է մար...
Այս ուղղությամբ իրավիճակը ներկայումս ամենաբարդն է. Ուկրաինայի ԶՈւ հրամանատար
Պոկրովսկու ուղղությամբ «մարտերը բացառիկ ծանր են»: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԶՈւ հրամանատար Ալեքսանդր Սիրսկի...
ՌԴ զինված ուժերը վերահսկողության տակ են վերցրել նոր բնակավայրեր
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ռուսական բանակն ազատագրել է Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության Ստելմախո...
ԱՄՆ-ից կարծում են. Պուտինը, ամենայն հավանականությամբ, հակահարձակում կսկսի
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ամենայն հավանականությամբ, հակահարձակում կսկսի՝ փորձելու հետ գրավել Կուրսկի շրջանում...