Ինչ եղանակ սպասել առաջիկա օրերին
Հայաստանի Հանրապետության տարածքում օգոստոսի 27-28-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 29-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ: Օգոստոսի 26-29-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ արագությամբ։
Օդի ջերմաստիճանն օգոստոսի 27-ին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։
Երևան քաղաքում օգոստոսի 27-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 28-31-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 26-31-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 14-18մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում օգոստոսի 27–ի ցերեկը կլինի 34–36 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +27...+29 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեթոդ է բացահայտվել. ՆԳՆ զգուշացնում է
Վերջին շրջանում Երևան քաղաքում խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեթոդ է արձանագրվել:Քաղաքային հեռախոսահամարներին անհայ...
Հոսաքազրկումների համար կփոխհատուցվե՞ն արդյոք Երևանի կենտրոնի բաժանորդները․ ՀԷՑ-ի պատասխանը
«Երևան-1» ՀԷԿ-ի վթարը ֆորս-մաժոր համարելու հարցը դեռ որոշված չէ։ Այս մասին այսօր լրագրողներին ասաց «Հայաստանի էլեկտրական...
Փաշինյանը մանրամասներ է հայտնել Ակադեմիական քաղաքի նախագծից
Ակադեմիական քաղաքի Մաստեր-պլանը պատրաստ է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Շուրջ 44 հազա...
Ինչից է կախված ջրհեղեղների ավելացումն ապագայում
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ԱՄՆ-ի Բրիստոլի...