ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սա ամենախոշոր հարվածներից մեկն էր». Զելենսկի

«Ուկրաինայի տարածքում ռուս օկուպանտների այսօրվա հարվածը ամենախոշորներից էր և ուղղված էր քաղաքացիական ենթակառուցվածքներին»,- ֆեյսբուքյան եթերում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Երկրի ամբողջ տարածքում շարունակվում է ռուսական հարվածի հետևանքների վերացումը: Կան զոհեր և տասնյակ վիրավորներ: Մեծ վնաս է հասցվել էներգետիկ ոլորտին»,- նշել է նա:


«Պուտինը չի դավաճանում իրեն. բոլորին վաղուց հայտնի է, որ նա հիվանդ արարած է: Յուրաքանչյուր ղեկավար, մեր յուրաքանչյուր գործընկեր գիտի, թե ինչպիսի որոշումներ են պետք, որպեսզի պատերազմը դադարի: Ուկրաինայում չի կարող լինել հեռահարության սահմանափակում, երբ ահաբեկիչները չունեն նման սահմանափակումներ: ԱՄՆ-ն, Բրիտանիան, Ֆրանսիան և մյուս գործընկերները կարող են օգնել մեզ՝ դադարեցնել ահաբեկչությունը: Որոշումներ են պետք»,- ընդգծել է Զելենսկին: