ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հըզբոլլահ»-ն հայտարարել է, որ 320 հարված է արձակել Իսրայելի տարածքում
Լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը կիրակի օրը, տեղական ժամանակով լուսադեմին, մեծ թվով անօդաչու թռչող սարքեր է գործարկել՝ ի պատասխան իր հրամանատար Ֆուադ Շուքարի սպանության, հայտնում է լիբանանյան «Ալ Մայադին» լրատվամիջոցը:
Ըստ Times of Israel-ի՝ Իսրայելի ուղղությամբ արձակվել է 320 հրթիռ և անօդաչու թռչող սարք։
Շարժման հայտարարության մեջ ասվում է, որ հարձակման թիրախը եղել է Իսրայելի ռազմավարական ռազմական օբյեկտը: Նշվում է նաև, որ կոնկրետ թիրախները «կբացահայտվեն ավելի ուշ»։
Այնուամենայնիվ, Հեզբոլլահը հայտարարել է, որ «հզոր հրթիռային հարձակում» է իրականացրել մի քանի տեղամասերի, ռազմական զորանոցների և «Երկաթե գմբեթ» հակահրթիռային պաշտպանության համակարգի կայանքների վրա:
Ըստ շարժման՝ այս ռազմական գործողությունները կշարունակվեն որոշ ժամանակ, որից հետո կհրապարակվի համապարփակ հայտարարություն՝ մանրամասնելով գործողությունների առաջընթացն ու նպատակները։