10 տարի հետո միլիոնավոր մարդկանց մոտ ուղեղի իմպլանտներ կտեղադրվեն. Իլոն Մասկ
Տասը տարի հետո Neuralink իմպլանտները կտեղադրվեն միլիոնավոր մարդկանց ուղեղներում։ Այս կարծիքը Իլոն Մասկը հայտնել է X սոցիալական ցանցի իր էջում։
Մասկը նշել է, որ եթե ամեն ինչ զարգանա ըստ պլանի, ապա առաջիկա հինգ տարում Neuralink-ը նախ կտեղադրեն հարյուրավոր, ապա մի քանի տասնյակ հազար, իսկ հետո՝ միլիոնավոր օգտատերեր։
Neuralink-ը չիպ է, որը տեղադրվում է մարդու ուղեղում՝ թույլ տալով նրան ուղղակիորեն հաղորդակցվել համակարգչի կամ սմարթֆոնի հետ։ Այս իմպլանտի տեղադրման առաջին վիրահատությունը տեղի է ունեցել 2024 թվականի հունվարին՝ հատուկ ռոբոտի միջոցով։ Ռոբոտը վիրահատական ճանապարհով ուղեղ-համակարգիչ ինտերֆեյս է տեղադրել ուղեղի այն հատվածում, որը վերահսկում է մարմնի մասերի շարժումները:
2024 թվականի մարտին Neuralink իմպլանտով առաջին հիվանդը՝ Նոլան Արբոն, ցույց տվեց, թե ինչպես կարելի է շախմատ խաղալ՝ օգտագործելով միայն մտքի ուժը: Յոթ տարի առաջ Արբոն դժբախտ պատահարից հետո անդամալույծ դարձավ։ Հունիսի 25-ին Արբոն զեկուցեց, որ սարքի արդյունավետությունը շարունակում է բարելավվել, չնայած նրա ուղեղից որոշ էլեկտրոդներ անջատվել են:
Օգոստոսի 5-ին Մասկը խոսել է Neuralink իմպլանտով երկրորդ պացիենտի մասին՝ նշելով, որ այս մարդու ուղեղում գործում է 400 էլեկտրոդ։
Նմանատիպ հոդվածներ
Գիշերային ժամերին կդադարեցվի Հանրապետության հրապարակի, այնուհետ՝ Վազգեն Սարգսյան փողոցի երթևեկությունը
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 21-ից մինչև սեպտեմբերի 5-ը ժամը 23:00-08:00-ն 1-ին փուլով փակ...
Երևանում ավտոկայանատեղերը կառանձնացվեն 4 գույնով. մանրամասներ
Երևանում համայնքային վճարովի ավտոկայանատեղերն ըստ գոտիավորման կլինեն տարբեր գույների՝ փոքր կենտրոնի «Ա» գոտին` կարմիր, մ...
Ի՞նչ իրավիճակ է ՀՀ–ում վարակիչ հիվանդությունների հետ կապված. պարզաբանում է մասնագետը
Հայաստանում նախորդ տարվա համեմատ այս պահին վարակիչ մի շարք հիվանդությունների մասով աճ է նկատվում։ Այս մասին ասուլիսի ժամ...
ՌԴ-ում տասնյակ միգրանտներ կանչվել են զորակոչային կենտրոններ․ ԶԼՄ
Ռուսական լրատվամիջոցները, հղում անելով Մոսկվայի քաղաքային ոստիկանության մոտ կանգնած աղբյուրներին, հայտնում են, որ շաբաթա...