Վինիսուսը ֆանտաստիկ առաջարկ է ստացել
«Ալ Ահլին» շարունակում է փորձել պայմանագիր կնքել Վինիսիուս Ժունիորի հետ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Վինիսիուսը մերժել է սաուդյան ակումբի 1 միլիարդ եվրոյի առաջարկը 5 տարվա պայմանագրով, սակայն «Ալ-Ահլին» պատրաստ է ամեն ինչ անել բրազիլացու հետ պայմանագիր կնքելու համար։ Բացի այդ, Սաուդյան Արաբիայի իշխանությունները ցանկանում են Վինիսիուսին դարձնել լիգայի դեմքը 2034 թվականի աշխարհի առաջնությանն ընդառաջ:
Այլ տեղեկությունների համաձայն՝ Վինիսիուսը չի մերժել սաուդյան առաջարկը։
Ինչպես հայտնում է Marca-ն, «Ալ Ահլին» պատրաստ է բարելավել Վինիսիուսի համար իր առաջարկը և մոտ ապագայում բանակցությունների նոր փուլ անցկացնել Մադրիդի «Ռեալի» հետ։ Նշվում է, որ բրազիլացու փոխհատուցման գումարը կազմում է 1 միլիարդ եվրո, իսկ «Ռեալը» հասկացրել է, որ պատրաստ է բաց թողնել խաղացողին միայն այն ակտիվացնելու դեպքում։
Ակումբը դիտարկում է նաև Վինիսիուսի աշխատավարձը բարձրացնելու հնարավորությունը, որպեսզի նա թիմից հեռանալու ցանկություն չունենա։