Մանրամասներ՝ Սոթքի հանքավայրում տեղի ունեցած փուզումից
Այսօր՝ օգոստոսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։
Ժամը 13:00-ի սահմաններում «Վարդենիս» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վարդենիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Սոթքի ոսկու հանքավայրից շտապօգնության ավտոմեքենաներով իրենց մոտ է տեղափոխվել 2 քաղաքացի։
Shamshyan-ի տեղեկություննեորվ, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Վարդենիսի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության տեսուչի գլխավորությամբ։
Տեղում պարզվել է, որ Սոթքի ոսկու հանքավայրում տեղի է ունեցել փլուզում և նշված անձինք, որոնցից մեկը Շատվան գյուղի բնակիչ 45-ամյա Արման Մինասյանն է, ով տեղափոխվել է «ձախ ոտնաթաթի գարշապարային 3-րդ, 4-րդ ոսկրերի փակ կոտրվածք առանց տեղաշարժի» ախտորոշմամբ, մյուսը Վարդենիկ գյուղի բնակիչ 40-ամյա Գագիկ Գապոյանն է, ով տեղափոխվել է «պոլիտրավմա ձախ սրունքի մեծ ոլոքի միջին երրորդականի փակ կոտրվածք առանց տեղաշարժի, մարմնի տարբեր մասերի սալջարդ, քերծվածքներ» ախտորոշումով։
Նմանատիպ հոդվածներ
Ոչ ոք ողջ չի մնացել. քանի ՞ զոհ կա Բրազիլիայում` ողբերագական ավիավթարի հետևանքով
Ինքնաթիռն ընկել է Բրազիլիայի բնակելի թաղամասերից մեկի վրա, գետնին ոչ ոք չի տուժել։Այս մասին հայտնում է G1 պորտալը՝ վկայա...
Սոթքի ոսկու հանքում արտակարգ պատահար է տեղի ունեցել. «Հրապարակ»
Սոթքի ոսկու հանքում արտակարգ պատահար է տեղի ունեցել։«Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով փլուզում է տեղի ունեցել, ինչի...
Բրազիլիայում ուղևորատար ինքնաթիռ է կործանվել
Բրազիլիայում մարդատար ինքնաթիռ է կործանվել. Ինքնաթիռում եղել է 58 ուղևոր և անձնակազմի չորս անդամ։ Այս մասին հայտնում է G...
Զանգվածային թունավորում՝ Ադրբեջանում
Ադրբեջանում զանգվածային թունավորման դեպք է գրանցվել:Պարզվել է, որ Գյանջայում թունավորվել է հուղարկավորությանը հաջորդած հ...