18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ Լիպեցկի շրջանը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակման
ՌԴ Լիպեցկի շրջանը ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակման, պայթուցիկ առարկաներ են գործարկվել և հրդեհ է բռնկվել ռազմական օդանավակայանում։ Տարածաշրջանում արտակարգ դրություն է մտցվել։ Հայտնում է Լիպեցկի մարզի նահանգապետ Իգոր Արտամոնովը։
Հաղորդվում է, որ Լիպեցկի շրջանում ԱԹՍ-ի հարձակման հետևանքով վիրավորվել է 6 մարդ։ Մարզպետ Իգոր Արտամոնովը հայտնել է, որ վնասվել է էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտը։
Լիպեցկի շրջանի չորս բնակավայրերի (Կոպցևի Խուտոր, Ֆեդորովկա, Յակովլևկա, Տինկովկա) բնակիչները տարհանվում են, նրանց համար պատրաստվում են ժամանակավոր կացարաններ։
Ավելի քան 400 տնային տնտեսություն գտնվում է տարհանման գոտում։ Տարհանված բնակավայրերում տեղադրվում են կետեր՝ բնակիչների տներն ու ունեցվածքը պաշտպանելու համար։
Համացանցում հրապարակվել են նաև մի շարք կադրեր։
Նշենք, որ Բելգորոդի շրջանի իշխանությունները ևս հայտնել են դրոնների հարձակման մասին: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ Կուրսկի շրջանի գնդակոծության հետևանքով կան զոհեր և վիրավորներ․ կադրեր են հրապարակվել
Անցած գիշեր Կուրսկի շրջանում հակաօդային պաշտպանության ուժերը երեք ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել։ Այս մասին հա...
18+ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Գազայում գտնվող դպրոցին իսրայելական հարվածի հետևանքով մոտ 100 մարդ է զոհվել
Իսրայելի բանակը հայտարարել է Գազայի հատվածում գտնվող դպրոցին հարվածելու մասին՝ պնդելով, որ դրանում ՀԱՄԱՍ-ի զինյալներ էին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսական Սու-34-ն Ուկրաինայում 3 տոննա քաշով ՖԱԲ-3000 հզոր ֆուգասային ավիառումբ է կիրառել
ՌԴ ՊՆ Սու-34 կործանիչն Ուկրաինայի Սումիի շրջանում ՖԱԲ-3000 հզոր ֆուգասային ավիառումբ է կիրառել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ...
Հաղորդվում է ՌԴ տարածքում բնակավայրեր գրավելու և դիրքերը ամրապնդելու մասին
Կուրսկի շրջանում մարտերը շարունակվում են: Ուկրաինական աղբյուրները հայտնում են, որ Ուկրաինայի զինված ուժերն առաջ են շարժվ...