ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իմ մեդալը նվիրում եմ եզդի և հայ ժողովուրդներին. Մալխաս Ամոյան
Ազգությամբ եզդի Մալխաս Ամոյանը հաղթանակից հետո նշել է` «Իմ մեդալը նվիրում եմ եզդի և հայ ժողովուրդներին»:
Հիշեցնենք, որ Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի եռակի չեմպիոն Մալխաս Ամոյանը փառահեղ հաղթանակով նվաճեց Փարիզում անցկացվող Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալ:
Օգոստոսի 7-ի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական մրցաշարում 77 կգ քաշային կարգի բրոնզե մեդալի համար գոտեմարտում 25-ամյա Մալխաս Ամոյանը գոտեմարտեց աշխարհի փոխչեմպիոն, Ասիայի առաջնության բրոնզե մեդալակիր, Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանի հետ եւ հաղթեց 6:5 հաշվով:
Մրցակիցները գոտեմարտի մեկնարկում գրկախառնվեցին, հետո նոր մեկնարկեցին: Առաջին մրցափուլում Ամոյանը նախ մեկ միավոր վաստակեց գորգից դուրս հրելով Վարդանյանին: Ապա վերեւում աշխատելու հնարավորություն ստացավ եւ 4 միավորանոց գլորումով հաշիվցը դարձրեց 6:0:
Գոտեմարտն ավարտվեց 6։5 հաշվով Մալխաս Ամոյանի գեղեցիկ հաղթանակով: