Իսրայելի ֆինանսների նախարարն ասել է, որ Գազայում միլիոնավոր մարդկանց սովի մատնելը կարող է «արդարացված և բարոյական» լինել
ԵՄ-ն, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան դատապարտել են իսրայելցի բարձրաստիճան նախարարին այն հայտարարության համար, որ Գազայում մարդկանց սովամահ անելը կարող է «արդարացված և բարոյական» լինել, գրում է The Guardian-ը:
«Աշխարհում ոչ ոք մեզ թույլ չի տա սովամահ անել երկու միլիոն մարդու, թեև դա կարող է արդարացված և բարոյական լինել պատանդներին (պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման զինյալների մոտ պահվող իսրայելցիները-Խմբ.) ազատելու համար», - ասել էր Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչը՝ առաջացնելով միջազգային հանրության զայրույթը:
Այս շաբաթվա իր ելույթում նա նաև նշել էր.«Իսրայելը հումանիտար օգնություն է հասցնում Գազայի հատված, քանի որ մենք այլընտրանք չունենք: Մենք այնպիսի իրավիճակում ենք, որը պահանջում է միջազգային լեգիտիմություն՝ այս պատերազմը վարելու համար»։
ԵՄ-ն հայտարարել է, որ խաղաղ բնակչության կանխամտածված սովամահությունը «պատերազմական հանցագործություն» է, և որ ակնկալում է, որ Իսրայելի կառավարությունը «միանշանակորեն հեռու կմնա» ծայրահեղ աջակողմյան նախարարի խոսքերից:
Ֆրանսիան ևս քննադատել է Սմոտրիչին՝ ասելով, որ Գազայի բնակչությանը մարդասիրական օգնություն տրամադրելն Իսրայելի համար «միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն» պարտավորություն է, քանի որ նա վերահսկում է դեպի այդ տարածք մուտքը:
Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին կոչ է արել «իսրայելական կառավարությանը հետ կանգնել և դատապարտել» Սմոտրիչի հայտարարությունները։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում սպառողական գները 2024 թ. նվազել են 0.2 %–ով 7 ամսում
2024 թ. հուլիսին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 388.1 դրամ, ինչը 0.4 %–ով գերազ...
ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. Կարմիր խաչի անունից զանգահարում են մարդկանց, հավաքագրում անձնական և բանկային տվյալներ, կեղծիք է
Անծանոթ աղբյուրներ Հայկական Կարմիր խաչի ընկերության անունից զանգահարում են տարբեր մարդկանց` օգնության տրամադրման կեղծ նպ...
Ավելի քան 1,1 հազար հայկական բեռնատար սպասում է ՌԴ-ից Վրաստան անցնելուն
Շուրջ 1,1 հազար հայկական բեռնատար է սպասում ռուսական կողմից «Վերին Լարս» անցակետը էլեկտրոնային հերթով անցնելուն։ Այս մաս...
ՀԱՊԿ-ը կանցկացնի «Կոբալտ-2024» զորավարժությունները. Հայաստանը մասնակիցների թվում չէ
Օգոստոսի 14-ից 16-ը Նովոսիբիրսկում կացկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Կոբալտ-2024» զոր...