Հարվածել են ՆԱՏՕ-ում Ադրբեջանի դեսպանի և նրա կնոջ գլխին՝ խլելով 2 շքեղ Rolex ժամացույցներ
Բրյուսելում հարձակվել են ՆԱՏՕ-ում Ադրբեջանի դեսպան Ջաֆար Հուսեյնզադեի և նրա կնոջ վրա`կողոպտելով զույգին։ Այս մասին գրում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ բելգիական Sudinfo հրատարակությանը հղումով:
Հաղորդվում է, որ հարձակումը տեղի է ունեցել օգոստոսի 6-ին, երբ ամուսնական զույգն առավոտյան զբոսանքի է դուրս եկել Լուիզ Ավենյուով։ Ըստ հրատարակության տվյալների՝ վարձակալած սկուտերով երկու հարձակվողներն ատրճանակով հարվածել են դեսպանի և նրա կնոջ գլխին՝ նրանցից խլելով երկու շքեղ Rolex ժամացույցներ՝ ընդհանուր 90 հազար եվրո արժողությամբ։
Բելգիական մեկ այլ հրատարակության տվյալներով՝ ուժգին հարվածի հետևանքով դեսպանի կնոջ մոտ առատ արյունահոսություն է սկսվել։ Զույգին տեղափոխել են հիվանդանոց՝ հետազոտության։
Նշվում է, որ միիևնույն ժամանակ, Հուսեյնզադեն պատմել է, որ իրենց սպառնացել են զենքով և պահանջել հանձնել իրենց մոտ եղած իրերը: «Կնոջս պայուսակն ու մեր կրած Rolex ժամացույցները վերցնելուց հետո մեզ թեթև վնասվածքներ պատճառեցին և հեռացան», - ասել է նա՝ հավելելով, որ ժամացույցների գինը մամուլում չափազանցված է:
Նմանատիպ հոդվածներ
Պետք է վճռական և դաժան պատասխան ստանա․ Իրանից նախազգուշացում են արել
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին նախազգուշացրել է, որ Իսրայելը պատասխանատվություն կկրի Թեհրա...
ԱՄՆ-ը նախազգուշացրել է Թուրքիային, որ երկրի համար «հետևանքներ» կլինեն․ FT
Վաշինգտոնը նախազգուշացրել է Թուրքիային, որ երկրի համար «հետևանքներ» կլինեն, եթե այն չդադարի ՌԴ արտահանել ամերիկյան ռազմա...
Իրանի նախագահը Խամենեիին կոչ է արել
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիին կոչ է արել հրաժարվել Իսրայելին ուղղված «վրեժխնդ...
«Փոխադարձ համաձայնությամբ հանել ենք այդ կետը խաղաղության համաձայնագրից». Ամիրբեկով
Ադրբեջանի նախագահի ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովը անդրադարձել է հայ-ադրբեջանական խաղաղության բանակցություններին,...