ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փարիզ-2024. Շվեդ ձողացատկորդը համաշխարհային ռեկորդ է սահմանել օլիմպիական խաղերում

Շվեդ ձողացատկորդ Արման Դուպլանտիսը նոր համաշխարհային ռեկորդ սահմանեց և դարձավ Փարիզի Օլիմպիական խաղերի հաղթող:


Դուպլանտիսը նախ գերազանցեց օլիմպիական ռեկորդը՝ ցույց տալով 6,10 մետր արդյունք։ Նա գերազանցեց բրազիլացի Տիագո Բրասի արդյունքը, որը սահմանվել էր Ռիո դե Ժանեյրոյի խաղերում:


Երրորդ փորձից նա վերցրեց նշաձողը  6,25 մետր բարձրության վրա՝ մեկ սանտիմետրով գերազանցելով իր արդյունքը, որը սահմանվել էր ապրիլի 20-ին (6,24 մ) Չինաստանի Սյամեն քաղաքում անցկացվող «Ադամանդե լիգայի» փուլում::


Արծաթե մեդալակիր է դարձել ամերիկացի Սեմ Քենդրիքսը (5,95), իսկ երրորդը հույն Էմանուել Կարալիսն է (5,90):


Դուպլանտիսը դարձավ կրկնակի օլիմպիական չեմպիոն։ 24-ամյա մարզիկը փակ տարածության մեջ աշխարհի կրկնակի չեմպիոն է, նաև կրկնակի չեմպիոն է` բացօթյա տարածքում:


Փարիզի Օլիմպիական խաղերն անցկացվում են հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը:

Քաղաքականություն