Փարիզ-2024. Ըմբիշներ` Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թեւանյանը մեկնում են Փարիզ

Աշխարհի եռակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, Մ23 աշխարհի կրկնակի չեմպիոն, ազատ ոճի ըմբիշ Արսեն Հարությունյանը եւ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոպայի չեմպիոն, Մ23 աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թեւանյանը մեկնում են Փարիզ:


10:50-ին Երեւան - Փարիզ ուղիղ չվերթով օլիմպիական մայրաքաղաք է մեկնում ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմը։ Մարզիկներին Փարիզ է ուղեկցում Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Հաբեթնակ Կուրղինյանը:


33-րդ ամառային Օլիմպիական խաղերում ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կունենա երկու ներկայացուցիչ՝ Արսեն Հարությունյան (57կգ) եւ Վազգեն Թեւանյան (65 կգ):


Ազատ ոճի ըմբիշները Փարիզ-2024-ում պայքարը կսկսեն օգոստոսի 8-ին: Այդ օրը մրցագորգ դուրս կգա Արսեն Հարությունյանը: Օգոստոսի 10-ին պայքարի մեջ կմտնի Վազգեն Թեւանյան: Հայ օլիմպիականները պայքարը կսկսեն 1/8 եզրափակիչներից:


Փարիզ-2024-ում Հայաստանի առաջին մեդալը նվաճել է մարմնամարզիկ Արթուր Դավթյանը: Հենացատկի վարժությունում Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրը նվաճել է փոխչեմպիոնի կոչումը:

Քաղաքականություն