Կուրսկի մարզում արդեն 3-րդ օրն է` շարունակվում են մարտերը
ՌԴ Կուրսկի մարզում ուկրաինական բանակի գրոհը շարունակվում է արդեն երեք օր։ Ռուս պաշտոնյաներից դեռ շատ քիչ տեղեկություններ կան կատարվածի մասին։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Մեր քաղաքը գնդակոծվել է հնարավոր ամեն ինչով... Մենք երբեք նման վախ չենք ապրել»,- BBC-ի հետ զրույցում հիշում է տեղի բնակչուհի Մարինան (անունը փոխված է):
Նրա խոսքով, հրետակոծությունը սկսվել է գիշերվա ժամը երեքին, այնուհետև ամբողջ ընտանիքը թաքնվել է լոգարանում և նստել այնտեղ գրեթե երեք ժամ:
Մարինան և իր ընտանիքը դուրս են եկել իրենց տնից առավոտյան ժամը յոթ անց կեսին և հեռացել իրենց մեքենայով։
« Ավելի ուշ հեռացածները, շարունակում է BBC-ի զրուցակիցը, ասել են, որ ճանապարհի եզրին տեսել են այրված մեքենաներ»։
Ուկրաինական ստորաբաժանումների ներխուժումը Կուրսկի շրջան սկսվել է օգոստոսի 6-ի գիշերը։ Նախ՝ մարզը ենթարկվել է անօդաչու թռչող սարքերի հարձակման (ըստ Կուրսկի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովի, խոցվել է 26 ավիացիոն տիպի անօդաչու թռչող սարք), իսկ հետո Սուջան և հարակից տարածքները կրակի տակ են հայտնվել: Առավոտյան սկսեցին առաջին հաղորդագրությունները ստանալ Ուկրաինայից մի քանի ուղղություններով զինված խմբավորումների ճեղքման և սահմանամերձ շրջաններում մարտերի մասին։
Ալեքսեյ Սմիրնովն առաջիններից մեկն էր, ով մեկնաբանեց տեղի ունեցածը, ասելով, որ «Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության և ՌԴ ԶՈւ-ի զինծառայողները թույլ չեն տվել, որ սահմանը հատվի»։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ուժերը Կուրսկի շրջանի վրա հարձակման ժամանակ շրջանցել են չեչենական «Ախմատ» ստորաբաժանումը
ՌԴ Կուրսկի շրջան ներխուժած ուկրաինացի զինվորականներն անցել են չեչենական «Ախմատ» ստորաբաժանման հենակետերի մոտով, որը պետք...
Պենտագոնը` Կուրսկի մարզում ամերիկյան զենքով ուկրաինական հարձակման մասին
Պենտագոնի խոսնակի տեղակալ Սաբրինա Սինգհը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չի աջակցում ուկրաինական զորքերի՝ ամերիկյան...
Եվգենի Պոդդուբնիի նկարահանող խումբը չի տուժել
Վիրավորում ստացած Եվգենի Պոդդուբնիի նկարահանող խումբը չի տուժել։ Այս մասին հայտնել է ձայնային օպերատոր Ստանիսլավ Էլ...
Երեք օրվա ընթացքում ՌԴ Կուրսկի մարզում տուժել է 66 մարդ
ՌԴ Առողջապահության նախարարությունը պնդում է, որ վերջին երեք օրվա ընթացքում Կուրսկի մարզում տուժել է 66 մարդ, որոնցից 38-...