Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը հայկական դրոշի ներքո հայտնվել է WTA-ի թարմացված վարկանիշում
Հայ թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Կանանց թենիսի ասոցիացիայի (WTA) թարմացված աղյուսակում զբաղեցրել է 58-րդ տեղը՝ վարկանիշային 1002 միավորով։
Հատկանշական է, որ միջազգային սանդղակում հայ թենիսիստուհու դիմաց արդեն նշված է Հայաստանի դրոշը. նա սկսել է ներկայացնել արդեն Հայաստանը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ մարզուհին Հայաստանի քաղաքացիություն ստանալու գործընթաց է անցնում և մտադիր է հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո:
Նշենք, որ մինչև վարկանիշային նոր աղյուսակի թարմացումը թենիսիստուհին ներկայացնում էր Ռուսաստանը։
Հիշեցնենք, որ 21-ամյա Ավանեսյանի՝ Հայաստանում հանդես գալու որոշման մասին հայտնել էր երկրի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը: Ռուսաստանի թենիսի ֆեդերացիայի ղեկավարի խոսքով՝ մարզուհին արդեն երեք տարի ապրում է Բարսելոնայում: Ավանեսյանը 21 տարեկան է։