ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Խոշոր հրդեհ՝ Վեդու շինանյութի խանութի պահեստում
Այս գիշեր ժամը 03:23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի Սարիբեկ Վարդանյան փողոցի մոտակայքում այրվում է շինանյութի խանութ, հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թումանյան փողոցում գտնվող շինանյութի խանութի պահեստային տարածքում (մոտ 300 քմ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։15-ին, մարվել՝ 07։24-ին: Այրվել է շինանյութի խանութի պահեստային տարածքը։


Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. ԱՄՆ-ում Արմեն Ջիգարխանյանի որդին գլխին հրազենային վնասվածք է ստացել
Հայ դերասան Արմեն Ջիգարխանյանի որդին գլխին հրազենային վնասվածք է ստացել ԱՄՆ-ում:Ստեփան Ջիգարխանյանը երկար ժամանակ ապրում...
Երկրաշարժ հայ-վրացական սահմանին
Օգոստոսի 2-ին, տեղական ժամանակով ժամը 10:44-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 06։44-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքայի...
Ի՞նչ վիճակ է Նուբարաշենի աղբավայրում. ՆԳՆ ՓԾ-ից մանրամասնում են
Օգոստոսի 12-ից 16-ը ժամը 09։00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել են ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչ...
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայում 3,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Մեսիջելե գյուղի մոտ, օջա...