ՀԱՄԱՍ-ից նոր մանրամասներ են բացահայտել շարժման քաղբյուրոյի ղեկավարի մահվան գիշերվա մասին
Իրանում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Խալեդ Ալ-Կադումին նոր մանրամասներ է բացահայտել Իսմայիլ Հանիեի մահվան գիշերվա մասին։
Ալ-Քադումին Al-Arabi al-Jadeed թերթին տված հարցազրույցում հերքել է տեղեկությունն այն մասին, որ Հանիեն մահացել է ռումբի պայթյունից։
Նա ասել է. «Ժամը 1:37-ին շենքը ցնցվեց։ Ես անմիջապես դուրս եկա սենյակից և թանձր ծուխ տեսա։ Դրանից հետո ես հասկացա, որ Հանիան մահացել է»,- հայտնում է IRNA-ն։
Խալեդ Ալ-Քադումին նշել է. «Շենքի ցնցումների ուժգնությունը ստիպեց ինձ մտածել, որ երկրաշարժ է եղել կամ որոտ և կայծակ: Բացեցի պատուհանը, բայց անձրև չկար, որոտ ու կայծակ չկար։ Օդը տաք էր։ Մենք բարձրացանք չորրորդ հարկ, որտեղ գտնվում էր նահատակների սենյակը։ Տեսա, որ սենյակի պատն ու առաստաղը փլվել են։ Հարձակման վայրի վիճակից և Հանիեի մարմնից ակնհայտ էր, որ հարձակումն իրականացվել է օդից արձակված հրթիռով կամ արկով։ Իրանում տեխնիկական և հատուկ խմբերը հետաքննություն են անցկացնում, և արդյունքները կհայտարարվեն ավելի ուշ»։
Ալ-Քադումին, քննադատելով ամերիկյան և իսրայելական թերթերի «ապակողմնորոշիչ պատմությունները», թե ռումբ է տեղադրվել Շահիդ Հանիեի մահճակալի տակ, շեշտել է. «Այս նարատիվների և հայտարարությունների նպատակը Իսրայելից ուղղակի պատասխանատվությունը հեռացնելն է, որպեսզի այս հանցագործության հետևանքները չընկնեն նրա վրա»:
Նմանատիպ հոդվածներ
Կատաղի փոխհրաձգություն «Հըզբոլլահ»-ի և ՑԱԽԱԼ-ի միջև՝ լիբանանա-իսրայելական սահմանին
Լիբանանի և Իսրայելի միջև սահմանի շրջանում ուրբաթ կատաղի փոխհրաձգություն է տեղի ունեցել «Հըզբոլլահ» խմբավորման և Իսրայելի...
Իսրայելը ոչնչացրել է «Հեզբոլլահ»-ի դաշտային հրամանատարին
Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանի հարավում ոչնչացրել են շիաների «Հեզբոլլահ» շարժման դաշտային հրամանատարին:Այս մասին տ...
Ուկրաինայի ԶՈւ-ն գնդակոծել է Շեբեկինոն․ կան տուժածներ
Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքը, տուժել է երկու խաղաղ բնակիչ: Այս մասին Telegram ա...
Հանիեի սպանությունից հետո Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները կսառեցվեն
Իսրայելի կառավարության և արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև պատանդների վերաբերյալ բանակցություններն, ամենայն հավ...