Ուկրաինայի ԶՈւ-ն գնդակոծել է Շեբեկինոն․ կան տուժածներ
Ուկրաինայի զինված ուժերը գնդակոծել են Բելգորոդի մարզի Շեբեկինո քաղաքը, տուժել է երկու խաղաղ բնակիչ: Այս մասին Telegram ալիքում հայտնել է շրջանի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։
«Երկու խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Դեմքի բեկորային վնասվածքով տղամարդը և ականապայթյունային վնասվածքով, ձախ սրունքի, աջ ազդրի և կրծքավանդակի վնասվածքներով կինը տեղափոխվել են Շեբեկինի կենտրոնական հիվանդանոց: Անհրաժեշտ ողջ օգնությունը ցուցաբերվում է», - գրել է նա։
Շրջանի ղեկավարի խոսքով՝ քաղաքում վնասվել է 6 առանձնատուն, վնասվել են նաև բազմաբնակարան շենքի ապակեպատումը, ավտոմեքենան և գազամատակարարման և էլեկտրամատակարարման գծերը:
«Օպերատիվ ծառայություններն աշխատում են տեղում։ Հետևանքների մասին տեղեկատվությունը ճշտվում է», - հայտնել է Գլադկովը։
Նմանատիպ հոդվածներ
Կատաղի փոխհրաձգություն «Հըզբոլլահ»-ի և ՑԱԽԱԼ-ի միջև՝ լիբանանա-իսրայելական սահմանին
Լիբանանի և Իսրայելի միջև սահմանի շրջանում ուրբաթ կատաղի փոխհրաձգություն է տեղի ունեցել «Հըզբոլլահ» խմբավորման և Իսրայելի...
Իսրայելը ոչնչացրել է «Հեզբոլլահ»-ի դաշտային հրամանատարին
Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանի հարավում ոչնչացրել են շիաների «Հեզբոլլահ» շարժման դաշտային հրամանատարին:Այս մասին տ...
ՀԱՄԱՍ-ից նոր մանրամասներ են բացահայտել շարժման քաղբյուրոյի ղեկավարի մահվան գիշերվա մասին
Իրանում ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչ Խալեդ Ալ-Կադումին նոր մանրամասներ է բացահայտել Իսմայիլ Հանիեի մահվան գիշերվա մասին։Ալ-Քադո...
Հանիեի սպանությունից հետո Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները կսառեցվեն
Իսրայելի կառավարության և արմատական պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև պատանդների վերաբերյալ բանակցություններն, ամենայն հավ...