ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ավելացված վագոններ, նոր կայարանների բացում, վճարային նոր համակարգ. փոփոխություններ` Մետրոպոլիտենում

3 վագոնանի շարժակազմերն ավելի հարմարավետ և արդյունավետ են: Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասաց Երևանի մետրոպոլիտենի Գլխավոր Տնօրենի ժ/պ Բաբկեն Սեդրակյանը:



«Անցյալ տարվանից սկսված իրականացվել են վերանորոգման աշխատանքներ: Այս պահի դրությամբ ունենք 4 երեք վագոնանի, 9 երկու վագոնանի և 2 մեկ վագոնանի շարժակազմեր: 3 վագոնանի շարժակազմերն ավելի հարմարավետ և արդյունավետ են, հատկապես այն ժամերին, երբ ուղևորափոխադրումը ավելի շատ է»,- ասաց նա:


Վերջինիս խոսքով 3 վագոնանի գնացքների ավելացումը 100%-ով հասել է իր նպատակին:


Հարցին` արդյոք առաջիկայում նախատեսվում են վագոնների ավելացում Սեդրակյանը նշեց, որ այս պահին` ոչ, սակայն սպասվում է, որ ապագայում վերազինման արդյունքում նոր շարժակազմեր կգնվեն:


Մանրամասները` տեսանյութում:


Քաղաքականություն

Պատահարներ