Զինծառայողին ծանր վնասվածք պատճառելու համար մեղադրվեց նրա ծառայակիցը. ՔԿ
Հրազենից արձակված կրակոցից զինծառայողին անզգուշությամբ ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրանք է ներկայացվել նրա ծառայակցին: Հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից:
ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր, որ 2024թ. սեպտեմբերի 15-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայողներից մեկի կողմից զենքի լիցքավորման ժամանակ անզգուշաբար ինքնաձիգից մեկ կրակոց արձակելու և դրա հետևանքով ծառայակից պարտադիր ժամկետային զինծառայողին գլխի հետնամասի շրջանում հրազենային վիրավորում պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 3-րդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քրեական վարույթով իրականացված մեծածավալ ապացուցողական և վարութային գործողությունների, այդ թվում նաև՝ ականատեսի հարցաքննության արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա նշված զինծառայողին ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու առողջությանը ծանր վնասի պատճառում)։
Վերջինս իրեն լիովին մեղավոր է ճանաչել և տվել խոստովանական ցուցմունք: Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել զինվորական հսկողությունը։
Նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Temu-ից հայկական տվյալներ են արտահոսել․ մանրամասներ
Ես ինչպես հասկանում եմ ՀՀ-ում օգտագործում են temu պլատֆորմը օնլայն առևտրի համար։ Threat Actor -ը կարողացել է էքսֆիլ...
Ի՞նչ է կատարվում Երևան-Աբովյան մայրուղում, քանի անձ է բերման ենթարկվել
Հայտնել էինք, որ այսօր առավոտից լարված իրավիճակ է Երևան-Աբովյան մայրուղում, կան բերման ենթարկվածներ։ՆԳՆ ոստիկանությունը...
Հայտնի է 10-ամյա աղջկա կոմայի մեջ հայտնվելու պատճառը
Հայտնել էինք, որ առեղծվածային դեպք էր տեղի ունեցել Արարատի մարզի դպրոցներից մեկում։ 10-ամյա աղջիկն արդեն 6 օր է, գտնվում...
Դպրոցի տնօրենը մանրամասնում է կոմայում հայտնված 10-ամյա աղջկա մասին
Արդեն 5–րդ օրը կոմայի մեջ գտնվող 10-ամյա աղջիկը ամենայն հավանականությամբ ընկել է աստիճանահարթակից` անզգուշության արդյուն...