Սյունիքիում ՔՊ-ական համայնքապետի եղբայրը ծեծել է ավագանու ընդդիմադիր անդամին
Տեղ համայնքի բնակիչների խոսքով՝ ՔՊ-ական համայնքապետն ու իր եղբայրը վախի մեջ են պահում բոլորին։
Oragir.News-ի հետ զրույցում Տեղ գյուղի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը պատմեց, որ Տեղ գյուղի ՔՊ-ական գյուղապետ Դավիթ Ղուլունցի եղբայրը՝ Սասուն Ղուլունցն, իրեն ծեծի է ենթարկել և հնչեցրել է հայոյանքներ իր և իր ընտանիքի անդամների հասցեին։
«Ես Գորիսում քայլում էի, ինքը դուրս եկավ իմ դիմաց ու ասաց՝ «Որ ուզենք՝ բռնացնենք, չենք կարա բռնացնենք, զոռով բռնացրի»։ Համայնքին վերաբերող հարցերի շուրջ վիճեցինք, ու միանգամից խոսելու ժամանակ հարվածեց ականջիս՝ հասցնելով նաև սեռական բնույթի վիրավորանքներ իմ և ընտանիքիս հասցեին։ Ասում է՝ իրենք խոսում են տղավարի, բայց իրենք չեն կարող խոսել տղավարի։ Իրենք անում են այն, ինչ ուզում են, բոլորին են անում, ժողովրդին ուտում են, մարդիկ վախենում են խոսեն»,- ասաց նա։
Ավագանու անդամի խոսքով՝ ինքն արդեն դիմել է ոստիկանություն, դիմելու է նաև կառավարություն, որպեսզի Նիկոլ Փաշինյանին փոխանցեն տեղի ունեցած միջադեպի մասին։
«Տեսնենք՝ կկարողանան պատասխանը տան։ Ես պատասխանին շատ խիստ եմ վերաբերվելու։ Դատախազը իրենցն է, ՊՆ խորհրդականը իրենցն է, բայց ոչ մեկը թող չմտածի, որ կարա փորձի իմ դեմն առնի։ Ես մինչև վերջ գնալու եմ։ Իր եղբոր համար սա ճակատագրական է։ Ամեն հարց լուծում են, բնակիչներին վախեցնելով, որ ոչ մեկը չխոսի։ Ես իրենց նման դեբիլների համար հատուկ նորից եմ կրկնում՝ ես իրենց անձնականին չեմ կպել, իսկ իրենք իմ ընտանիք են մտնում ու կպնում են իմ ընտանիքին»,- եզրափակեց նա։
Նշենք, որ Տեղի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Ղուլունցը Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին է, իսկ Պողոսյանի որդին՝ Մասիս Պողոսյանը, Սյունիքի մարզի դատախազն է։
Գլխավոր լուսանկարը՝ Oragir.News-ի։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է կատարվում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի հետ ադրբեջանական բանտերում․ BBC
Մեկ տարի առաջ հայերը փախել են Լեռնային Ղարաբաղից՝ Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո։ Բայց ոչ բոլորին են բաց թողել...
ՌԴ-ից արձագանքել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի հետ կապված հայտարարությանը
Կրեմլը կտրականապես համաձայն չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՀԱՊԿ-ի գնահատականում, կազմակերպությունից Հայաստանի ինքնիշ...
ՀՀ կառավարությունից՝ ռուս հաքերների՝ Փաշինյանի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին
Համապատասխան կառույցները ստուգում ռուս հաքերների՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման տեղեկատվության...
Ռուս հաքերները հարձակվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա․ «Ազատություն»
Ռուսական հաքերային խմբերից մեկը հայտարարում է, թե կարողացել է սողոսկել Հայաստանի վարչապետի աշխատակազմ՝ FTP-ի նիշքերի փոխ...