Նման միջադեպը խայտառակություն է․ Իրանի նախագահ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Լիբանանում փեյջերների վերջին պայթյունները խայտառակություն է անվանել արևմտյան երկրների համար, ինչպես նաև այդ միջադեպերն ապացույց է համարել, որ ԱՄՆ-ն աջակցում է Իսրայելի «սպանություններին և հանցագործություններին»:
Երեկ և այսօր Լիբանանի տարբեր շրջաններում փեյջերների պայթյուն է տեղի ունեցել։ Լիբանանի առողջապահության նախարար Ֆիրաս Աբյադը հայտարարել է, որ փեյջերների պայթեցման հետևանքով վիրավորվել է մինչև 2,8 հազար մարդ, զոհերի թիվը հասել է 12-ի: Առայժմ հայտնի չէ, թե ինչն է տասնյակ սարքերի միաժամանակյա պայթեցման պատճառ դարձել։
«Նման միջադեպը խայտառակություն է արևմտյան երկրների, հատկապես ԱՄՆ –ի համար, որոնք ոչնչի առաջ կանգ չեն առնի իրենց անմարդկային նպատակներին հասնելու համար», - Փեզեշքիանի խոսքերն է մեջբերում իրանական պետական IRNA գործակալությունը:
Նա նաև նշել է, որ նման միջադեպերը վկայում են այն մասին, որ Վաշինգտոնը աջակցում է Թել Ավիվին իր բոլոր «սպանություններում և հանցագործություններում»:
Մի շարք ԶԼՄ-ների տվյալներով՝ փեյջերները «Հըզբոլլահ» շարժման անդամների կողմից օգտագործվում են որպես կապի փակ համակարգ, որն ամենաքիչն է հակված կոտրվելու և գաղտնալսվելու: Առայժմ հայտնի չէ, թե ինչն է տասնյակ սարքերի միաժամանակյա պայթեցման պատճառ դարձել։ «Հըզբոլլահն» ու Լիբանանի իշխանությունները կատարվածի պատասխանատվությունը դրել են Իսրայելի վրա։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է կատարվում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի հետ ադրբեջանական բանտերում․ BBC
Մեկ տարի առաջ հայերը փախել են Լեռնային Ղարաբաղից՝ Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո։ Բայց ոչ բոլորին են բաց թողել...
ՌԴ-ից արձագանքել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի հետ կապված հայտարարությանը
Կրեմլը կտրականապես համաձայն չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՀԱՊԿ-ի գնահատականում, կազմակերպությունից Հայաստանի ինքնիշ...
ՀՀ կառավարությունից՝ ռուս հաքերների՝ Փաշինյանի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին
Համապատասխան կառույցները ստուգում ռուս հաքերների՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման տեղեկատվության...
Ռուս հաքերները հարձակվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա․ «Ազատություն»
Ռուսական հաքերային խմբերից մեկը հայտարարում է, թե կարողացել է սողոսկել Հայաստանի վարչապետի աշխատակազմ՝ FTP-ի նիշքերի փոխ...