«Այս պահին դրա հաստատումը չունենք». Վարչապետի աշխատակազմի պատասխանը ռուս հակերների հարձակման վերաբերյալ
Համապատասխան կառույցները ստուգում են ռուս հաքերների կողմից ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին տեղեկության իսկությունը: Այս մասին «Արմենպրեսին» տեղեկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանը:
«Համապատասխան կառույցները ստուգում են տեղեկատվության իսկությունը, այս պահին դրա հաստատումը չունենք»,-ասել է Խաչատրյանը:
Հիշեցնենք,այսօր տեղեկություն էր տարածվել, որ ռուսական հաքերային խմբերից մեկը հայտարարել է, թե կարողացել է սողոսկել Հայաստանի վարչապետի աշխատակազմ, և եթե առաջիկա 48 ժամվա ընթացքում կառավարությունը 2,5 միլիոն դոլար չփոխանցի, տվյալները կոչնչացվեն
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար Սու-30ՍՄ կործանիչները
Հայաստանը բանակցում է Հնդկաստանի հետ՝ արդիականացնելու համար ռուսական Су-30 իր կործանիչները: Սու-30-ի արդիականացումը, որի...
Եթե պայմանագիրը հակասի Սահմանադրությանը, փոփոխություններ անհրաժեշտ կլինեն՝ խաղաղության հասնելու համար․ Փաշինյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը պարզած ձեռքի հեռավորության վրա է:Ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողո...
Էբրահիմ Ռայիսին զոհվել է փեյջերի պայթելու հետևանքով. մեկնաբաում է իրանական գործակալությունը
Իրանը կտրականապես հերքել է երկրի նախկին նախագահ Էբրահիմ Ռայիսիի զոհվելու հանգամանքների մասին իսրայելական մի շարք լրատվամ...
Ժաննա Անդրեասյանը դիմել է ուսուցիչներին և դպրոցի տնօրեններին
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է դպրոցների տնօրեններին և ուսուցիչներին․«Հարգելի տնօրեններ, ու...