Սարիգյուղ բնակավայրում ճանապարհի պայթեցման ժամանակ 1 մարդ մահացել է. ԶԼՄ
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։
Ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Իջևանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Սարիգյուղ բնակավայրի վերջնամասում, ճանապարհի ամրաշինական աշխատանքներ կատարելու ժամանակ, պայթյուն է իրականացվել, որի հետևանքով 1 հոգի մահացել է։
Shamshyan.com-ի տեղեկություններով, տեղում ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ նշված գյուղի վերջնամասում «Նոր տեղ շին» ՍՊԸ-ն ճանապարհ կառուցելու նպատակով պայթյուն է իրականացրել, որի հետևանքով պայթյունի վայրից մոտ 250-300 մետր հեռավորության վրա քարի բեկորը շպրտվել ու հարվածել է նշված ընկերության աշխատակից՝ Տավուշի մարզի բնակիչ, 27-ամյա Էդգար Ն․-ի գլխին, ով տեղում մահացել է։
Նմանատիպ հոդվածներ
Զինված անձը կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ, կա զոհ. ՆԳՆ
Ոստիկանության Արմավիրի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան համայնքի բնակիչներից մեկը զինված...
Սկզբում պայթուցիկներ են տեղադրել փեյջերներում, որոնք այնուհետև մատակարարվել են «Հեզբոլլահին»
Իսրայելի հետախուզական ծառայությունները սկզբում պայթուցիկներ են տեղադրել փեյջերներում, որոնք այնուհետև մատակարարվել են «Հ...
«Արզնի» ՀԷԿ-ի ջրատարում 22-ամյա տղայի մարմին է հայտնաբերվել
Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախ...
Սարի թաղում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել
Ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և կողաշրջվել Սեպտեմբերի 19-ին, ժամը 02:55-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտր...