Այլևս չենք ապրում սև-սպիտակ աշխարհում, որտեղ նախապատվությունը պետք է տրվի 2 կողմերից մեկին․ Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդգծել է, որ Անկարան մտադիր չէ ընտրություն կատարել Արևմուտքի և Արևելքի միջև՝ ձգտելով զարգացնել իրավահավասար և փոխշահավետ հարաբերություններ բոլոր կողմերի հետ: Այս հայտարարությունը նա արել է այսօր արտասահմանյան կապալառուների պարգևատրման արարողության ժամանակ՝ նախանշելով Թուրքիայի արտաքին քաղաքականության նոր վեկտորը։
«Թուրքիան, իհարկե, դեմքով դեպի Արևմուտք է։ Սակայն դա չի նշանակում, որ մենք մեջքով կշրջվենք դեպի Արևելք և չենք զարգացնի մեր հարաբերությունները։ Մենք այլևս չենք ապրում սև-սպիտակ աշխարհում, որտեղ նախապատվությունը պետք է տրվի երկու կողմերից մեկին»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ այնպիսի կազմակերպությունների հետ հարաբերությունների ամրապնդումը, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը (ՇՀԿ) և BRICS-ը, բնական քայլ է երկրի համար:
«Չկա ավելի բնական բան, քան Ասիայի, խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի և հնդկական աշխարհագրության աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսությունների հետ մեր համագործակցության ամրապնդումը»,- ընդգծել Է Էրդողանը:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է կատարվում Ռուբեն Վարդանյանի և մյուս հայերի հետ ադրբեջանական բանտերում․ BBC
Մեկ տարի առաջ հայերը փախել են Լեռնային Ղարաբաղից՝ Ադրբեջանի ռազմական գործողությունից հետո։ Բայց ոչ բոլորին են բաց թողել...
ՌԴ-ից արձագանքել են Փաշինյանի՝ ՀԱՊԿ-ի հետ կապված հայտարարությանը
Կրեմլը կտրականապես համաձայն չէ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՀԱՊԿ-ի գնահատականում, կազմակերպությունից Հայաստանի ինքնիշ...
ՀՀ կառավարությունից՝ ռուս հաքերների՝ Փաշինյանի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին
Համապատասխան կառույցները ստուգում ռուս հաքերների՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման տեղեկատվության...
Ռուս հաքերները հարձակվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա․ «Ազատություն»
Ռուսական հաքերային խմբերից մեկը հայտարարում է, թե կարողացել է սողոսկել Հայաստանի վարչապետի աշխատակազմ՝ FTP-ի նիշքերի փոխ...