ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լիբանանում նոր պայթյուններ են որոտացել
Լիբանանում պայթյուններ են որոտացել, որոնք նման են մի քանի հարյուր փեյջերների պայթեցմանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: Տեղական ԶԼՄ-ները հայտնում են Լիբանանի հարավում և Բեյրութի հարավային արվարձանում ավտոմեքենաների, մոտոցիկլետների և մարդկանց ձեռքերում բջջային սարքերի պայթյունների մասին: Նշվում է, որ խոսքը ոչ միայն փեյջերների, այլև էլեկտրոնիկայի այլ տեսակների մասին է՝ սմարթֆոնների, ռադիոընդունիչների և այլն:
Հիշեցնենք, որ փեյջերների զանգվածային պայթյունները երկրում տեղի են ունեցել նախօրեին։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է այդ ողբերգության հետեւանքով 12 զոհվածների եւ ավելի քան 2,8 հազար տուժածների մասին:
Լիբանանի կառավարությունը կատարվածի պատասխանատվությունը դրել է Իսրայելի վրա, Իսկ «Հըզբոլլահ» շարժումը խոստացել Է Իսրայելին կոշտ պատասխան տալ:
Շարժման ղեկավարներն իրենց համախոհներին կոչ են արել դեն նետել փեյջերները՝ նոր պայթյունների սպառնալիքի պատճառով։

Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչի են վերածել Ստեփանակերտն ադրբեջանցիները
Համացանցում կադրեր են տարածվել Արցախից, մասնավորապես մաքրությամբ հայտնի Ստեփանակերտից, որտեղ երևում է, թե ինչ վիճակում է...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բագրատ սրբազանը հրում է իրեն ջուր բերած եկեղացականին
Բագրատ սրբազանը հրում է իրեն ջուր բերած եկեղացականին։ Հավաքի ժամանակ նա նաև հայտարարել է, որ պայքարի ակտիվ շրջանը վերսկս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլ Փաշինյանն ուղերձէ հղել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա առթիվ։ «Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանի օդանավակայանում սադրանքը կազմակերպվել է Ադրբեջանի կողմից․ Լապշինը մանրամասնում է
Սեպտեմբերի 21-ին Երևանի օդանավակայանում իմ ձերբակալության հետ կապված սադրանքը կազմակերպվել էր Ադրբեջանի և Բելառուսի հատո...