Լիբանանի հայազգի պատգամավորը՝ փեյջերների պայթեցման մասին
Լիբանանում կատարվածը հանցագործություն է, որն ուղղված է մարդկության դեմ։ Այսօր Երևանում Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովի ժամանակ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս հայտարարությունն է արել Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Փոլա Յակուբյանը` անդրադառնալով այդ երկրում իրականացված կիբեռհարձակմանը։
Սեպտեմբերի 17-ին Բեյրութում և Լիբանանի շրջաններում փեյջերների զանգվածային պայթեցում է տեղի ունեցել, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, 12 մարդ է մահացել, տուժածների թիվը գերազանցում է 2800-ը։ Երկրի իշխանությունները կատարվածի պատասխանատվությունը դրել են Իսրայելի վրա։
Անդրադառնալով Իսրայելին՝ Յակուբյանը շեշտեց՝ քաղաքակիրթ, ժողովրդավար երկիրը փաստացի վերածվել է ահաբեկչական պետության։
«Սա ոչ միայն «Հզբոլլահը» թիրախավորելու, այլ առհասարակ տեխնոլոգիաները, գիտությունը, արհեստական բանականությունն ու հաղորդակցության ուղիները թիրախավորելու մասին է»,- ասել է պատգամավորը։
Նրա խոսքով` կատարվածը ստիպել է նոր հայացքով նայել մեր բջջային հեռախոսներին, ինչը նախկինում չի եղել։ Նման կիբեռհարձակումն աննախադեպ է ու շատ վտանգավոր մարդկության ապագայի համար։
«Չգիտեմ՝ ինչպես են դա արել, բայց գիտեմ, որ նրանք պետք է պատասխանատվության ենթարկվեն, դատապարտվեն»,- ասաց Լիբանանի խորհրդարանի հայազգի պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանից արձագանաքել են ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը
«Ադրբեջանի տարածքից հայերի հեռանալը էթնիկ զտում որակելը երեսպաշտություն է», - հայտարարում է Ադրբեջանի ԱԳ նախարարության խ...
ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Մեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչությունը...
«Խաղաղության պայմանագիրն» է, որ պետք է լուծի այդ հարցը. Փաշինյան
«Խաղաղության պայմանագրի» ընկալումները, երբեմն Ադրբեջանում հնչող որոշ մեկնաբանություները՝ Հայաստանում հնչող որոշ մեկնաբան...
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին
Բաքվի բանտում հարցաքննության ժամանակ Ռուբեն Վարդանյանին հարցեր են ուղղել Հայաստանի վարչապետի վերջին ասուլիսի ժամանակ Վար...