Ուկրաինան ԱԹՍ-ների հարվածից Տվերում երկրաշարժ է գրանցվել
Սեպտեմբերի 18-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը զանգվածաբար հարձակվել են Տվերի մարզի Տորոպեց քաղաքում գտնվող զենքի պահեստի վրա. բնակիչների խոսքով՝ կիրառվել է առնվազն 15 անօդաչու թռչող սարք։
Հարվածից հետո սկսվել է ուժեղ հրդեհ և շարունակվող պայթյունների շարք, բնակիչները տարհանվել են։ Հետևանքներն այնքան լուրջ են եղել, որ տարածքում անգամ 2,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։
Անօդաչու թռչող սարքերի բեկորների անկման հետևանքով 13 մարդ հոսպիտալացվել է միջին ծանրության վնասվածքներով, հայտնում է ՌԴ առողջապահության նախարարությունը:
Տորոպեցում կա հրթիռների և զինամթերքի մեծ պահեստ, որի բացումն արել էր բանակի գեներալ Դմիտրի Բուլգակովը, որն այժմ ձերբակալված է։ Նա պնդում էր, որ պահեստը կարող է դիմակայել անգամ միջուկային հարվածին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 26-ին՝ ժամը 16:10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բաց...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 28-ին՝ ժամը 23։20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բաց...
Ռուսական զինուժը նոր բնակավայր է վերահսկողության տակ վերցրել
ՌԴ զինուժը խոցել է Ուկրաինայի ռազմական հետախուզության հատուկ ռադիոկապի գլխավոր կենտրոնն ու օդանավակայանի ծայրահեղ կարևոր...
Կուրսկի մարզում կա 770 անհետ կորած քաղաքացի
Կուրսկի շրջան ուկրաինական ներխուժման սկզբից ի վեր տարածաշրջանում անհայտ կորածների մասին ավելի քան 770 հաղորդում է ստացվե...