ՄԱԿ-ը նիստ կանցկացնի` կապված Լիբանանում փեյջերների պայթյունների հետ. ինչ է հայտնի մինչ այս պահը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 20-ին նիստ կանցկացնի՝ կապված Լիբանանում փեյջերների պայթյունների հետ, ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Անվտանգության խորհրդի աղբյուրը։

Ինչ է հայտնի Լիբանանում պայթյունների նոր ալիքի մասին.

▪️ Լիբանանի տարբեր շրջաններում արձանագրվել են շարժական վոկի-թոլկիների, հեռախոսների և լիթիում-իոնային մարտկոցներով և արևային մարտկոցներով այլ սարքերի պայթյուններ:

▪️Ավելի վաղ Գուբեյրիի քաղաքապետարանի ՏԱՍՍ-ի աղբյուրը հայտնել էր, որ Բեյրութի հարավային թաղամասերում շարժական ռադիոկայանների պայթյուններ են գրանցվել։ Նրա խոսքով՝ նոր կիբերհարձակման հետևում, հավանաբար, կանգնած է Իսրայելը։

▪️ Համացանցում սկսեցին տարածվել լուսանկարներ, որոնք ցույց էին տալիս, որ ճապոնական Icom ռադիոսարքավորումներ արտադրող Icom IC-V82 walkie-talkies-ը կարող էր պայթել, հաղորդում է Al Arabiya հեռուստաալիքը։

▪️Ռոյթերս գործակալության փոխանցմամբ՝ «Հըզբոլլահ»-ի կողմից ձեռք է բերվել մոտ հինգ ամիս առաջ, գրեթե միաժամանակ՝ փեյջերների հետ, որոնցից հարյուրավորները սեպտեմբերի 17-ին պայթել են Լիբանանում, հայտնում է Reuters-ը:

▪️Առնվազն 9 մարդ զոհվել է, ևս 300-ը՝ վիրավորվել, հայտնում է Reuters-ը։

▪️ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բաց նիստ կանցկացնի՝ կապված Լիբանանում կապի սարքերի պայթյունների հետ, ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Անվտանգության խորհրդի աղբյուրը։


Քաղաքականություն