Սպորտ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Մբապեին մեքենա է նվիրել, սակայն ֆուտբոլիստը վարորդական իրավունք չունի
Lilit T.
Գերմանական ավտոարտադրող BMW-ն, որը Մադրիդի «Ռեալի» հովանավորն է, «սերուցքայինների» նորաթուխ հարձակվող Կիլիան Մբապեին նվիրել է i7 M70 xDrive էլեկտրամոբիլ: Այս մասին հայտնում է Marca-ն։
Սակայն, ինչպես ընդգծում է աղբյուրը, 25-ամյա ֆուտբոլիստի մոտ բացակայում է վարորդական վկայականը, ինչի պատճառով նա ստիպված կլինի երթևեկել ուղևորի տեղում:

Հունիսի 3-ին Մբապեն պաշտոնապես դարձավ Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ: Հուլիսի 16-ին կայացել է նրա շնորհանդեսը որպես «Արքայական ակումբի» խաղացող։ Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություններ էին հայտնվել, որ ֆրանսիացի հարձակվողի աշխատավարձը կկազմի տարեկան 30 մլն եվրո՝ գումարած բոնուսները խփած գնդակների համար: Մբապեի պայմանագիրը ներառում է նաև հրաժարագինը, որը կազմում է 1 մլրդ եվրո։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ֆուտբոլիստը բռունցքով հարվածում է մրցակցի դեմքին
Lilit T.
ՀԱՕԿ-ն Արթուր Ալեքսանյանի եզրափակիչ գոտեմարտի հետ կապված բողոք է ներկայացրել ՄՕԿ
Lilit T.
Արթուր Դավթյանը և Վահագն Դավթյանը Փարիզի օլիմպիական խաղերի եզրափակիչ են անցել
Edita
Փարիզ-2024. Հայաստանի օլիմպիական հավաքականի ծանրորդները. հավաքականի կազմում 15 մարզիկ է ընդգրկված
Mariam Z.