Վրաերթի ենթարկված 5-ամյա փոքրիկը տեղափոխվել էր ԲԿ ծայրահեղ ծանր վիճակում. մանրամասներ
Երեկ՝ հուլիսի 26-ին, ծայրահեղ ծանր վիճակում Տաշիրի բժշկական կենտրոնից շտապ բուժօգնության մեքենայով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել 5-ամյա երեխա՝ պոլիտրավմա ախտորոշմամբ: Այս մասին հայտնում են Վանաձորի բժշկական կենտրոնից: Երեխան վնասվածքը ստացել էր վրաերթի հետեւանքով:
Ընդունման պահին երեխայի վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, ունեցել է ներքին արյունահոսություն: Փոքրիկն անմիջապես տեղափոխվել է վիրահատարան, հեռացվել է փայծաղը, դադարեցվել է արյունահոսությունը: Բժիշկներին հաջողվել է երեխայի վիճակը կայունացնել:
Իրականացված բոլոր անհրաժեշտ հետազոտություններից ու համապատասխան բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո՝ հետագա նեղ մասնագիտական բուժում ստանալու նպատակով փոքրիկը ռեոնոմոբիլով տեղափոխվել է Երեւան՝ մասնագիտացված բուժհաստատություն:
168.am-ի հետ զրույցում այսօր Շուռնուխի վարչական ղեկավարը կրկին անդրադարձավ ջրի խնդրին, բայց նաև պատասխանեց հարցին՝ թե բնակիչներն արդե՞ն ապրում են նորակառույց տներում։
«Այս պահին նորակառույց տներում 5 բնակիչ է ապրում։ Մարդիկ, ովքեր 2020 թվականից հետո, գնացել վարձով են ապրել, այդ տների հարակից հողատարածքում բերք են ցանել, հիմա այդ բերքը մշակում են, աշնանը, երբ բերքը հավաքեն, արդեն կվերադառնան ու կապրեն նորակառույց տներում։ Ինձ այդպես են ասել, որ սեպտեմբերի վերջին կգան։ Դե մարդիկ քիչ-քիչ տան ապրանքը բերում են, տեղավորում տանը։
Փառք Աստծո, այս տարի եղանակը շատ անձրևային էր։ Մենք միշտ ասել ենք, որ ջրի խնդիրը կա, բայց այս տարի անձրևների շնորհիվ, ջրի պակասը շատ չենք զգացել, եթե այս երկու ամիսն էլ լինի անձրևային, առհասարակ խնդիր չենք ունենա, իսկ եթե անձրև չլինի, իհարկե կունենանք։ Բայց դե չենք կարող ասել, ամեն տարի անձրևոտ կլինի, թե չէ»,-նշեց Գրիգոր Դարբինյանը։
Ըստ նրա, երեկ ՄԱԿ-ի Պարենային կազմակերպությունից այցելել են գյուղ ու 13 բնակիչներին, որոնք կորցրել են իրենց տները, կաթիլային ոռոգման համար սարքավորումներ, խողովակներ են տվել՝ որպեսզի մարդիկ կարողանան իրենց հողը մշակեն։
«Ինչ վերաբերում է մեր 13 տներին, որոնք հայտնվեցին Ադրբեջանի վերահսկողության տակ, թշնամին դրանցից երկուսը վերածել է զորանոցի, մնացածը նույնությամբ թողել է, թե հետո ինչ է անելու՝ անհայտ է»,-նշեց Շուռնուխի վարչական ղեկավարը։
Հարցին՝ հնարավո՞ր ադրբեջանցի զինվորականներն իրենց ընտանիքներին բերեն ու բնակեցնեն այդ տներում, մեր զրուցակիցն իրատեսական չհամարեց։
«Տեսեք, թե իրենք քանի կիլոմետր են կտրել ու եկել այստեղ, ու այդքանից հետո գան մեզ մոտ ապրե՞ն, չի ստացվի։ Դե, սրանք զինվորականներ են, գալիս դիրքերում կանգնում, գնում են, բայց ընտանիքներին հաստատ չեն բերի այստեղ։
Երբ գյուղը բաժանվեց երկու հատվածի, Շուռնուխից որևէ ընտանիք չհեռացավ։ Մեր դաշտերից որոշ հատված մնացել է ճանապարհի ներքևի հատվածում, անասուներին չենք կարողանում այնտեղ արածելու տանել, դրանից ենք նեղվում։ Նեղվում ենք նաև որ դաշտերից խոտը դժվարությամբ ենք հասցնում գյուղ, ճանապարհների մի հատվածը նրանց շատ մոտ է։ Բայց դե ի՞նչ կարող ենք անել, արդեն որևէ բան չենք կարող փոխել։ Հույսներս Աստծո վրա է, որ մեր կողմից է, ու լավ կլինի, սպասենք՝ տեսնենք»,- եզրափակեց մեր զրուցակիցը։