Փարիզ-2024․ Վարսենիկ Մանուչարյանը չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը
Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը Փարիզում անցկացվող օլիմպիական խաղերում չկարողացավ հաղթահարել որակավորման փուլը։
Հայաստանի ներկայացուցիչը 100 մետր տարածության մարզումային պայքարում 1:01.24 արդյունք գրանցեց։
Այսօր հանդես կգան Հայաստանի ևս երեք ներկայացուցիչներ` Էլմիրա Կարապետյանը (հրաձգության որակավորման փուլ), Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը (մարմնամարզության հենացատկի և օղակների վարժությունների որակավորման փուլ):
Հիշեցնենք` 33-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ հուլիսի 26-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։ Խաղերի բացումն առաջին անգամ անցկացվում էր ոչ թե մարզադաշտում, այլ Սեն գետում՝ նավակների վրա։ 206 երկրների մարզիկներ նավերի շքերթով իրենց երկրների դրոշները ծածանեցին Փարիզում։ Հայաստանի դրոշակակիրը բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն էր։
Հայաստանը օլիմպիական խաղերում 15 ներկայացուցիչ ունի (7 մարզաձևում)` հրաձիգ Էլմիրա Կարապետյանը, մարմնամարզիկներ Արթուր Դավթյանն ու Վահագն Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշներ Արթուր Ալեքսանյանը, Մալխաս Ամոյանը, Սլավիկ Գալստյանը, ազատ ոճի ըմբիշներ Արսեն Հարությունյանն ու Վազգեն Թևանյանը, ծանրորդներ Անդրանիկ Կարապետյանը, Գարիկ Կարապետյանը և Վարազդատ Լալայանը, բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը, լողորդներ Վարսենիկ Մանուչարյանն ու Արթուր Բարսեղյանը, վազորդ Երվանդ Մկրտչյանը: