Ծնողը՝ երեխաների մասնակցությամբ միջադեպի մասին
Մենք հոգեբանական ծանր վիճակում ենք, գործը նախաքննության փուլում է, եթե կապացուցվեր, որ իմ երեխան է ծեծել, թող նոր հրապարակեին: Այս մասին ասաց Tert.am զանգահարած 13-ամյա երեխայի հայրը՝ Մ.Ա-ն, որի երեխային մեղադրում են իբրև ծեծի է ենթարկել 11-ամյա երեխայի:
Ծնողի պնդմամբ՝ ծեծ չի եղել:
«Ծեծ չի եղել, այսքան բան կարող եմ ասել, մինչև նախաքննությունը կավարտվի:
Ես ցավում եմ, որ նման բան են անում: Աբսուրդն այն է, որ ճիշտ ինֆորմացիան տրված է՝ երեխայի տարիք և այլն, բայց ապացուցված չի, ծեծե՞լ է, թե՝ չէ: Մյուս երեխան ասում է՝ ինձ խփել է, իմ երեխան էլ ասում է՝ չէ, չեմ խփել, ինքը բակում նստած տեղից բարձրացել, վայր է ընկել, հիմա այդ ամեն ինչը նախաքննության փուլում է, եթե ոչինչ ապացուցված չէ, նման բան հրապարակել չի կարելի»,- բացատրեց ծնողը:
Ծնողը նշեց, որ պետք է ավելի զգույշ լինել երեխաների հետ կապված ինֆորմացիան հանրայնացնելուց առաջ և մտածել երեխաների ապահովության մասին:
Նմանատիպ հոդվածներ
Այսուհետ զինծառայությունից տարկետում կտրվի մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով
Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցով հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օ...
2024 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգվել է
Կառավարությունը 2024 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել է մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։Որոշման նախագ...
Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած աղջկան չեն գտնում. նա անհետացել է
Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած Պելիխ Սոլոմիյային (Pelykh Solimiia) չեն գտնում։ Նա անհետացել է։Տեղեկությունն իր ֆեյսբ...
Մերգելյանի այգու մոտ գտնվող գյուղմթերքների շուկան հանվելու՞ է. պարզաբանում Երևանի քաղաքապետարանից
Auroranews-ը քաղաքացիներից ահազանգ է ստացել, որ Արաբկիր վարչական շրջանի Մերգելյանի այգու մոտ գտնվող գյուղմթերքների...