Այսուհետ զինծառայությունից տարկետում կտրվի մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով
Գործադիրն այսօրվա նիստում չզեկուցվող հարցով հավանություն տվեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխություններին:
Կառավարությունը պարզաբանում է, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություներ կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորողների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու գործընթացների կատարելագործմամբ:
Նախագծի ընդունմամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթական ծրագրերով սովորող քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրել մեկ անգամ՝ ամբողջ ուսումնառության ժամկետով: Նախագծով հստակեցվում է «առանց ընդհատման» հասկացությունը, որի արդյունքում բոլոր շահագրգիռ կողմերի համար պարզ կլինի տարկետման գործընթացը:
Իսկ գործող կարգավորումներով այդ ծրագրերով սովորող քաղաքացիների պարտադիր զինծառայությունից տարկետում տրամադրվում է մինչև 19 տարեկանը` պաշտպանության նախարարության, իսկ 19 տարեկանից հետո՝ ՀՀ կառավարության որոշումներով:
Նմանատիպ հոդվածներ
Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած աղջկան չեն գտնում. նա անհետացել է
Ավտոստոպով Վրաստանից Հայաստան եկած Պելիխ Սոլոմիյային (Pelykh Solimiia) չեն գտնում։ Նա անհետացել է։Տեղեկությունն իր ֆեյսբ...
2024 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգվել է
Կառավարությունը 2024 թվականի ամառային զորակոչի անցկացման ժամկետը երկարաձգել է մինչև օգոստոսի 15-ը ներառյալ։Որոշման նախագ...
Կիրանցում տրված կադաստրի վկայականները համարվում են ճիշտ, քանի դատարանով անվավեր չեն ճանաչվել. Կադաստրի պաշտոնյա
Օրենքով նախատեսված է, որ կադաստրի վկայականները համարվում են ճիշտ եւ ունեն ապացուցողական ուժ, քանի դեռ այդ գրանցումները դ...
Մերգելյանի այգու մոտ գտնվող գյուղմթերքների շուկան հանվելու՞ է. պարզաբանում Երևանի քաղաքապետարանից
Auroranews-ը քաղաքացիներից ահազանգ է ստացել, որ Արաբկիր վարչական շրջանի Մերգելյանի այգու մոտ գտնվող գյուղմթերքների...